Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի երկաթուղային ցանցը ղազախական կողմի կառավարմանը հանձնելու շուրջ խոսակցություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ավելի վաղ Ռուսաստանին ներկայացված առաջարկին՝ հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը փոխանցելու որևէ երրորդ երկրի, որը բարեկամական հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ։
Մարտի 26-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը պատասխանել է հարցին, թե արդյոք քննարկվում է երկաթուղային ցանցը Ղազախստանի կառավարմանը փոխանցելու տարբերակը։
«Մենք դեմ չենք լինի, եթե պարզվի, որ մեր և Ռուսաստանի միջև կա փոխըմբռնում, որ ղազախական ընկերությունը ընդունելի է երկուսիս համար։ Այս պահին բանակցությունները ընթանում են մի փոքր այլ կերպ, քանի որ ռուս գործընկերները դեռ չեն ասել՝ «լավ, եկեք անենք դա»։ Նման գաղափարներ կան, բայց դրանք դեռևս գտնվում են քննարկումների փուլում», – նշել է վարչապետը։
Փաշինյանը նաև հայտնել է, որ օրեր առաջ այս հարցը քննարկվել է Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Սակայն, նրա խոսքով, այս պահին նոր զարգացումներ չկան, և գործընթացը շարունակում է մնալ աշխատանքային փուլում։
The post Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի երկաթուղային ցանցը ղազախական կողմի կառավարմանը հանձնելու շուրջ խոսակցություններին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.