Ուիթքոֆը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերաբերյալ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆի միջև Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում միջնորդի դեր է ստանձնել Պակիստանը։
Ուիթքոֆը այս մասին ասել է ԱՄՆ նախարարների կաբինետի նիստի ընթացքում՝ դիմելով նախագահ Դոնալդ Թրամփին։
«Հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի և Իրանի երկխոսությունը զգայուն գործընթաց է։ Այդ տեղեկատվությունը փոխանցվել է Պակիստանի կառավարության միջոցով, ինչը նպաստել է վճռական և կառուցողական հաղորդագրությունների ու բանակցությունների փոխանակմանը։ Խոսքը նուրբ դիվանագիտական հարցերի մասին է, և դուք մեզ հանձնարարել եք որոշ պայմաններում պահպանել գաղտնիություն»,-նշել է նա։
Ուիթքոֆը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնի կողմից Թեհրանին առաջարկված ծրագիրը կարող է օգտակար լինել ինչպես Իրանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։
Միաժամանակ նա նշել է, որ, իր գնահատմամբ, Թեհրանը այլընտրանք չունի ներկայացված առաջարկներին։
The post Ուիթքոֆը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերաբերյալ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.