Ցուցադրությանը ներկայացված են Հայկական լեռնաշխարհի ամենահին ոսկե զարդը, ոսկե (և ոչ միայն) պերճանքի առարկաները, որոնք ունեն ավելի քան 5000 տարվա պատմություն
Ցուցադրությունը նոր լույսի ներքո է բացահայտում «Մեծամոր» հնավայրից 1960-2020 թթ. պեղումների ընթացքում հայտնաբերված հնագիտական եզակի առարկաների ընտրանին՝ շեշտադրելով դրանց եզակիությունն ու գեղարվեստական արժեքները: