Վեհափառ Հայրապետի հոգածության կենտրոնում մշտապես եղել և շարունակում է մնալ հայ զինվորը
Մասյացոտնի թեմի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արծրուն քահանա Միքայելյանը Հնդկահայոց հովվությունում իր ծառայության տարիներից դրվագներ է պատմել, թե ինչպես է ականատեսը եղել Վեհափառ Հայրապետի հայրական հոգածությանն ինչպես Հայոց մարդասիրական ճեմարանի սաների, այնպես էլ պատերազմում վիրավորում ստացած զինվորների նկատմամբ։