World News in Armenian

Կապանում հեղեղաջրերից վնասվել է վերգետնյա գազատար. «Գազպոմ Արմենիա»

Հեղեղաջրերից վնասվել է վերգետնյա գազատար, ինչի պատճառով մարտի 27-ին ժամը 13։00-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գրիգոր Արզումանյան 2-րդ և 3-րդ նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հորդառատ անձրևների հետևանքով Սյունիքի տարածաշրջանի ճանապարհներին առաջացել են քարաթափումներ և այլ խոչընդոտներ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հորդորել է հեռու մնալ գետամերձ տարածքներից:

The post Կապանում հեղեղաջրերից վնասվել է վերգետնյա գազատար. «Գազպոմ Արմենիա» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте