Վերականգնվել են «Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով Viva-ի մատուցած ծառայությունների դիմաց վճարումները
«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ի կատարումն Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2026 թվականի փետրվարի 26-ի թիվ 80-Ա որոշման՝ Viva-ի բաժանորդներն այսուհետ կարող են ընկերության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնել «Թել-Սել» բոլոր վճարամիջոցներով։