Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը. Թամարա Սարգսյան
Հայաստանում մի քանի գերատեսչությունների ներգրավվածությամբ քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության hանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը տեղեկացրել է, որ հարցը քննարկվում է ՀՀ ԿԳՄՍ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների կողմից։
«Իրականացվում է հետազոտություն, որպեսզի դուրս բերվեն բոլոր հիմնական հնարավորությունները, ռիսկերը, խնդիրները։ Այդ ամբողջական պատկերն ունենալուց հետո նոր հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ կարգավորումներ են պետք, ինչպես դրանք ճշգրիտ ու թիրախային կիրառվեն։ Ըստ այդմ էլ կհասկանանք, թե որ կայքերն են սահմանափակվում։ Թեման զգայուն է, հարցադրումները, շերտերը բավական շատ են։ Մեր կողմից հարցեր են բարձրացվել այն մասին, թե որքանով է հնարավոր լինելու սարքավորումը երեխայի հետ նույնականացնելը։ Դա կարևոր է, որ վստահ լինենք, որ վերահսկում ենք այդ որոշումը»,- ասել է Թամարա Սարգսյանը։
The post Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը. Թամարա Սարգսյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.