2 июня 2024 года

World News in Armenian

Июнь
2024
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Все новости

Аравот 

Ադրբեջանի քաղաքականությունն՝ ուղղված Արցախի մշակութային ժառանգությանը 44-օրյա պատերազմից հետո

Monument Watch – Հոդվածը քննարկում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության համատեքստում մշակույթի գործոնի դերակատարումը և նշանակությունը։ Ադրբեջանի կողմից հայկական ժառանգությունը բռնայուրացնելու քաղաքականությունը, որը հատկապես սրություն էր ստանում զինված բախումների և պատերազմների ժամանակ, հայ մասնագետներին դրդել է մշտապես կենտրոնանալ Ադրբեջանի՝ հակահայ քաղաքականության հետազոտության, դրա մեխանիզմների վերլուծության ուղղությամբ, մինչևդեռ կարևոր է հետազոտել նաև Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական... Читать дальше...

Аравот 

Կարևորում ենք Իտալիայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ջորջա Մելոնիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։ Պատմական սերտ առնչությունների և ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունները զարգանում են

Tert.am (hy) 

Ահմադինեջադը կրկին հավակնում է Իրանի նախագահի պաշտոնին

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը գրանցվել է արտահերթ նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու համար, հայտնում է Tasnim գործակալությունը:

Ահմադինեջադն Իրանի Իսլամական Հանրապետության վեցերորդ նախագահն է։ Նա ընտրվել է 2005-ին և պաշտոնավարել մինչ 2013-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանում հինգշաբթի սկսվել է հնգօրյա գրանցման շրջան նրանց համար, ովքեր մտադիր են թեկնածություն առաջադրել հունիսի 28-ին նշանակված նախագահական ընտրություններում։

Читать дальше...

168.am (168 ժամ) 

Կապանում ավտոմեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

Հունիսի 1-ին՝ ժամը 20:24-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Tert.am (hy) 

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ:

Հեռագրում ասված է.«Խոր ցավով տեղեկացա հայազգի մեծանուն գիտնական, բևեռախույզ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, ՌԴ պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովի մահվան մասին:

Արթուր Չիլինգարովին ճանաչողները առաջին հերթին նրան բնորոշում են որպես խիզախ, կամային ու նպատակասլաց մարդու, անվանի գիտնականի, որն անգնահատելի ներդրում է ունեցել ինչպես խորհրդային, այնպես էլ ժամանակակից ռուսաստանյան գիտական մտքի զարգացման գործում... Читать дальше...

Tert.am (hy) 

Չինական տիեզերական մոդուլը վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում

Չինաստանի տիեզերական տարածության ազգային վարչությունը հայտարարել է, որ չինական «Չանյե 6» զոնդի վայրէջքային մոդուլը հաջողությամբ իջել է Լուսնի հակառակ կողմում: Տեղեկությունը հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Սարքը վայրէջք է կատարել Հարավային բևեռ-Այթկեն ավազանում նախապես ընտրված վայրէջքի գոտում։ Առաքելության նպատակը գրունտի նմուշներ հավաքելն է։

Սա Չինաստանի վեցերորդ առաքելությունն է «Չանյե» լուսնային հետազոտական ծրագրի շրջանակում: «Չանյե 5» առաքելության շրջանակում Չինաստանը Լուսնի... Читать дальше...

Аравот 

Չպետք է մոռանալ Սարդարապատը, մայիսյան այն բոլոր հերոսամարտերը, որ պետականության ծնունդը հասցրին 106 տարվա․ «Հայացք Երևանից»

Այս օրը պետք է հիշել, որ խորհրդային համակարգի մայրամուտին Արցախյան շարժումը նոր զարթոնք բերեց Մայր Հայաստանին, բայց, ցավոք, նոր օրերում Արցախը հանձնված է եւ վտանգված է հայոց պետականության կյանքը։ Հայաստանի Առաջին հանրապետության 106 տարին է, որի հաղթական ճանապարհի սկիզբը դրվեց Մայիսյան հերոսամարտերում։ Այն մեծ շրջադարձ էր Հայոց ցեղասպանությունից հետո: Փրկվեց Հայաստանը լիակատար ոչնչացումից: Դարերի խորքից

Tert.am (hy) 

Հայտնի է «Բորուսիա-Ռեալ» հանդիպման լավագույն խաղացողը

Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Դանի Կարվախալը դարձել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի լավագույն խաղացող. այս մասին, armsport.am-ի փոխանցմամբ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հունիսի 1-ին մադրիդյան թիմը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթել է Դորտմունդի «Բորուսիա»-ին (2:0): 32-ամյա իսպանացին 74-րդ րոպեին գլխի հարվածով բացել է խաղի հաշիվը։ Այս գոլը Կարվախալի համար առաջինն էր Չեմպիոնների լիգայի 2023-24 թթ․ մրցաշրջանում։

Մադրիդի «Ռեալ»-ը 15-րդ անգամ է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը... Читать дальше...

168.am (168 ժամ) 

Ավտովթար՝ Իջևան-Երևան ավտոճանապարհին. կա զոհ

Հունիսի 1-ին, ժամը 19:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևանի ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Tert.am (hy) 

Աշտարակ համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 3-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օշական և ժամը 12:00-ին Ոսկեհատ բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:

Այս մասին հայտնել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը՝ կոչ անելով չանհանգստանալ:

Аравот 

Ավտոմեքենան բախվել է երկաթյա ցուցափեղկին. ուղևորը մահացել է

Հունիսի 1-ին, ժամը 19:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևանի ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 89-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Փ., ծնված