Հայաստանը Ֆրանսիայից ձեռք է բերում CAESAR հրետանային համակարգեր․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար
p bԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/ԱՌԿԱ/․/b Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն նոր կարևոր հանգրվան է անվանել Հայաստանի կողմից CAESAR հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագրի ստորագրումը։/pp «Ֆրանսիան շարունակում է ամրապնդել իր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ։ Ջերմ և արդյունավետ զրույց իմ հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ Eurosatory ցուցահանդեսի շրջանակում»,- գրել է Լըկորնյուն X-ում (նախկին Twitter)։nbsp;/pp
CAESAR-ը 155 մմ ինքնագնաց հրետանային համակարգ է, որը մշակվել և արտադրվել է Nexter ֆրանսիական ընկերության կողմից։/p