Հերթական հարձակումը տրանս կնոջ վրա

Հունիսի 14-ին տղամարդը հարձակվել և դաժան ծեծի է ենթարկել տրանս կնոջը, հայտնում է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։

«Նախ, նա զանգահարել է տրանս կնոջը, ով հանդիսանում է սեքս աշխատող՝ ցանկանալով հանդիպել նրա հետ, սակայն գալով նրա տուն, գրպանից դանակ է հանել և հարձակվել տրանս կնոջ վրա, հարվածներ հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ՝ քերծվածքներ և կապտուկներ, քաշել և պոկել մազերը։

Տրանս կնոջը հաջողվել է դուրս գալ պատշգամբ և օգնություն կանչել, որից հետո բռնարարը հեռացել է։

Տրանս կինը դեպքի առնչությամբ անմիջապես դիմել է ոստիկանություն՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քրեական գործ է հարուցվել, և տրանս կինը տուժող է ճանաչվել», – նշում է կազմակերպությունը։

2023թ․ Երևանի կենտրոնում գտնվող իր բնակարանում սպանել և այրել են 28-ամյա Ադրիանային։ Ադրիանան տրանսգենդեր կին էր, սպանությունը, ըստ պաշտպանների, կատարվել է ատելության շարժառիթով, որն, ըստ փաստաբանի, Դատախազությունն արդյունավետ չէր քննել։

տե՛ս Դատախազությունն անտեսում է ատելության շարժառիթը․ մարդուն սպանել են ու վառել

Հույս չկա. այս անգամ Երևանում հաջողվել է սպանել տրանս կնոջը

Հարձակումներից մեկի զոհը Epress.am-ի հետ զրույցում պատմել էր կատարվածի մասին։

տե՛ս Մեկ րոպեում բացահայտվող հանցագործությունները շարունակում են անպատիժ մնալ

The post Հերթական հարձակումը տրանս կնոջ վրա first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net