Հատուկ ծրագիր Վայոց ձորում. 2 դպրոց կդառնա էներգաանկախ (ՎԻԴԵՈ)

Հատուկ ծրագիր Վայոց ձորում. 2 դպրոց կդառնա էներգաանկախ (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցությամբ Վայոց ձորի Շատին և Աղավնաձոր համայնքներիnbsp;nbsp;երկու դպրոցների տանիքներին արևային կայաններ կտեղադրվեն. ՎԻԴԵՈ

p

bԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/ԱՌԿԱ/․/b Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցությամբ Վայոց ձորի Շատին և Աղավնաձոր համայնքների երկու դպրոցների տանիքներին արևային կայաններ կտեղադրվեն, որի արդյունքում դպրոցները տարեկան 5 միլիոն դրամ կխնայեն։ Խնայված միջոցներով նշված դպրոցների առաջինից չորրորդ դասարանի երեխաները կստանան անվճար սնունդ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։nbsp;

/p

p

Ծրագիրն իրականացվում է Visa Բարերար քարտապանների կատարած անկանխիկ վճարումներից ձևավորվող միջոցներով, որոնք Ակբա բանկն իր սեփական միջոցների հաշվին ուղղում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին։

/p

p

«Շատ կարևոր է, որ դպրոցական հասակից երեխաները տեսնեն, թե նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ ձևավորված խնայողություններն ինչ արդյունք կարող են գրանցել։ Այս նախագծով դպրոցներում լուծելու ենք երկու խնդիր. դպրոցները դառնալու են էներգախնայող և կրթական բարձր համակարգ է ձևավորվելու այնտեղ։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որքան որակյալ է երեխաների սնունդը, այնքան բարձր է նրանց կրթության որակը»,- նշել է Ակբա բանկի հասարակայնության հետ կապերի թիմի ղեկավար Նարեկ Ասատրյանը։nbsp;

/p

p

«Սա հետաքրքիր նախաձեռնություն է, որի շրջանակում տեղադրվող արևային կայանները օգնելու են դպրոցներին խնայողություններ անել և գումարը ծախսել դպրոցականների սննդի համար: Հայաստանում շատ արև կա և արևային էներգիան կարող է օգնել. այս ամենը հիանալի է»,- նշել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի տնօրեն Նանա Սկաուն։nbsp;

/p

p

«Սա շատ լավ ծրագիր է, որն իրականացվում է Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։ Հիմնադրամը, լինելով այլընտրանքային էներգիայի ջատագով և կարևորելով համայնքների զարգացումը, մեծ ուրախությամբ ներառվել է այս համագործակցության մեջ։ Ծրագիրն իրականցվում է Ակբա բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ թողարկած Visa Բարերար քարտապանների կատարած գործարքներից ձևավորված միջոցներով»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի բաժնի ղեկավար Զարուհի Ազնաուրյանը։nbsp;

/p

p

Մանրամասն՝ տեսանյութում։nbsp;

/p

p

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

/p

p

br

iframe width=560 height=315 src=https://www.youtube.com/embed/xYOClbn9uUE?si=Oyut_clluH4eKHpn title=YouTube video player frameborder=0 allow=accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share referrerpolicy=strict-origin-when-cross-origin allowfullscreen/iframe

/p

Читайте на 123ru.net