Նոր վճարովի ավտոկայանատեղիներ կհայտնվեն Երևանի կենտրոնի մի քանի փողոցներում

Նոր վճարովի ավտոկայանատեղիներ կհայտնվեն Երևանի կենտրոնի մի քանի փողոցներում

Երևանյան նոր փողոցներում ընթացքում է վճարովի ավտոկայանատեղիները համապատասխան սարքերով համալրելու գործընթացը

p

bԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/ԱՌԿԱ/․/b Երևանյան նոր փողոցներում ընթացքում է վճարովի ավտոկայանատեղիները համապատասխան սարքերով համալրելու գործընթացը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

/p

p

Գործընթացն արդեն ավարտվել է Զաքյան փողոցում, Պուշկին փողոցի՝ Աբովյան-Նալբանդյան հատվածում: Հուլիսին նախատեսվում է այն ավարտել նաև Կողբացի փողոցի՝ Թումանյան-Պուշկին, Պուշկինի փողոցի՝ Մաշտոց-Կողբացի, Տերյան փողոցի՝ Պուշկինի-Հին երևանցի, Տերյան փողոցի՝ Հին երևանցի-Թումանյան հատվածներում:nbsp;

/p

p

2024 թվականի հունվարի 1-ից Երևանում «կարմիր գծերում» կայանելը թանկացել է., Գործում են հետևյալ սակագները.

/p

p

- «Ա» գոտում (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեգոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյան հրապարակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցների շրջակայքը) կայանման արժեքը 1 ժամը 300 դրամ է, 1 օրը՝ 2000 դրամ, 1 շաբաթը՝ 5000 դրամ, 1ամիսը՝ 18 000 դրամ, 1 տարին՝ 160 000 դրամ։

/p

p

- «Բ» գոտում (Կենտրոն համայնքի տարածք, բացառությամբ «Ա» գոտու և Արաբկիր)՝ 1 ժամը՝ 200 դրամ, 1 օրը՝ 1000 դրամ, 1 շաբաթը՝ 2000 դրամ, 1 ամիսը՝ 4000 դրամ և 1 տարին՝ 24000 դրամ։

/p

Читайте на 123ru.net