Տյումեն–Երևան չվերթով օդանավը վերադարձել է մեկնման օդանավակայան տեխնիկական անսարքության պատճառով
p bԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/ԱՌԿԱ/․/b Տյումեն-Երևան չվերթն իրականացնող UTair ավիաընկերության ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով վերադարձել է մեկնման օդանավակայան։/pp «03.07.2024–ին UTair ավիաընկերության Boeing-738 ինքնաթիռի անձնակազմը, որը Տյումենի (Ռոշչինո) օդանավակայանից օդ է բարձրացել տեղական ժամանակով ժամը 06:18-ին, թռիչքից հետո հայտնել է օդանավի տեխնիկական անսարքության մասին։ (ավտոպիլոտի խափանում), և կայացվել է մեկնման օդանավակայան վերադառնալու որոշում։ Տեղական ժամանակով 08։43–ին օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել»,- հայտնում է Ուրալի տրանսպորտային դատախազությունն իր Telegram–յան ալիքում։br br/p