Apple-ը դիտորդի դեր կարող է ստանալ OpenAI-ի տնօրենների խորհրդում
Apple-ը OpenAI-ի տնօրենների խորհրդում տեղ կստանա ստարտափի հետ գործարքի շրջանակում, որի մասին հայտարարվել էր դեռեւս հունիսին։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ App Store-ի եւ Apple-ի մարքեթինգի նախկին ղեկավար Ֆիլ Շիլլերը ընտրվել է որպես դիտորդ խորհրդի կազմում։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի մինչեւ 2024 թվականի վերջը, գրում է Bloomberg-ը։
Microsoft-ը՝ OpenAI-ի խոշորագույն ներդրողներից եւ ամպային ծառայությունների մատակարարներից մեկը, նմանատիպ պաշտոն ունի տնօրենների խորհրդում։ Այս դերը թույլ է տալիս մասնակցել խորհրդի նիստերին եւ հետեւել, թե ինչպես են կայացվում որոշումները, սակայն քվեարկության իրավունք չի տալիս: Apple-ը եւ OpenAI-ը դեռեւս չեն մեկնաբանել այս լուրը։
2024 թվականի հունիսին The Information-ի աղբյուրն ասել է, որ OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը որոշ բաժնետերերի հետ մասնավոր զրույցներում ընդունել է առեւտրային կառավարման կառուցվածքին անցումը: