ԵԱԶԲ–ն Հայաստանում տարեվերջին կանխատեսում է 1,5%–ի գնաճ
p bԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/ԱՌԿԱ/․/b ԵԱԶԲ-ն այս տարվա վերջին Հայաստանում կանխատեսում է տարեկան 1,5% գնաճ։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ամենշաբաթյա մակրովերլուծության մեջ։/pp «Հայաստանում գնաճը նպատակին հասնելու ճանապարհին է՝ հունիսին տարեկան 0,8%՝ մայիսին գրանցված 0,3%–ից հետո: Դա պայմանավորված է պարենային սեգմենտի երկարատև գնանկման դանդաղեցմամբ. հունիսին պարենային ապրանքների գները տարեկան կտրվածքով նվազել են 0,7%-ով՝ մեկ ամիս առաջ մինուս 2,0%-ից հետո»,- ասվում է հետազոտության մեջ:br/pp ԵԱԶԲ վերլուծաբանները նշում են, որ թույլ գնաճի առանցքային գործոնները մնում են ներմուծվող պարենի արժեքի նվազումը միջազգային շուկաներում գների անկման պայմաններում, դրամի փոխարժեքի կայունությունը և աշխատավարձի միջին մակարդակի աճի դանդաղումը։br/pp 2024 թվականի պետական բյուջեում գնաճն ամրագրվել է 4% (±1,5%)։ Ըստ Կենտրոնական բանկի այս տարվա երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ 2024 թվականի արդյունքում Հայաստանում գնաճն ակնկալվում է 0,9-1,3 տոկոսի սահմաններում, 2025 թվականի համար կանխատեսվում է 3,8-3,2%, 2026թ․–ին՝ 3.7-4%։/pp Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 3 տոկոս, 2025 թվականին՝ 3,5 տոկոս, իսկ 2026 թվականին՝ 4 տոկոս։ ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2024 թվականին Հայաստանում գները կաճեն 3,1 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 3,7 տոկոսով։ Ըստ ԱԶԲ-ի կանխատեսումների՝ 2024 թվականին գնաճը Հայաստանում կկազմի 3%, իսկ 2025 թվականին կարագանա մինչև 3,5% դրամավարկային քաղաքականության մեղմացման պայմաններում։/p