LLM ամառային դպրոցը՝ տպավորիչ դասախոսական կազմով ու AI թրենդներով

 LLM ամառային դպրոցը՝ տպավորիչ դասախոսական կազմով ու AI թրենդներով

Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվել է Մեծ լեզվական մոդելների (LLM) ամառային դպրոց, որին մասնակցել է 70 ուսանող։
 
Google-ի Gemini AI-ի թիմում ԱԲ հետազոտող Ջիաո Սուն Հայաստան է ժամանել ամառային դպրոցում դասախոսություններ կարդալու համար։ iTel.am-ի հետ զրույցում նա նշեց, որ նախքան գալը շատ է հետաքրքրվել Հայաստանով եւ  ուսումնասիրել է հայկական մշակույթը։
 
«Ամառային դպրոցի համակազմակերպիչ Արամ Գալստյանին ճանաչում եմ Կալիֆոռնիայի համալսարանում ուսանելու տարիներից։ Նա գիտի իմ հետաքրքրությունների շրջանակը եւ առաջակեց ինձ միանալ այս նախագծին։

[[gallery1]]
Ես ուսանողների հետ աշխատում եմ, մասնավորապես, AI հրահանգների ժամանակակից տեխնոլոգիաների մշակման, ինչպես նաեւ ստացված մոդելների գնահատման ուղղությամբ։ Իմ խորհուրդն է նրանց՝ կայծակնային արագ զարգացող տեխնոլոգիաների տեմպից ետ չմնալ ու կենտրոնանալ արդեն իսկ ստեղծված մոդելների ճարտարապետությունը բարելավելու վրա, մտածել, թե ինչ նորարարություն կարող են ավելացնել ընթացիկ միտումներին»,- նշում է Ջիաոն։

Picsart ընկերության եւ տեխնոլոգիական ձեռներեց Վահե Կուզոյանի աջակցությամբ Հայաստան են հրավիրվել առաջատար գիտնականներ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանից (USC), Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից (MIT), Google Research-ից, Լոնդոնի համալսարանական քոլեջից (UCL), Կոպենհագենի համալսարանից (UCPH), Ամազոն եւ Մետա ընկերություններից:

[[gallery2]]
Ամառային դպրոցի համակազմակերպիչ եւ Կանադայում հիմնված ServiceNow ընկերությունում ԱԲ հետազոտության թիմի ղեկավար Փերուզ Թասլակյանն ասում է, որ սկզբում նախատեսում էին 40 ուսանող ներգրավվել, սակայն դիմումների քանակը գերազանցել էր սպասումները․

«Մոտ 3 տարի դասավանդել եմ Ամերիկյան համալսարանում եւ եղել եմ Մաթեմատիկայի ամբիոնի վարիչը, տեսել եմ այստեղի երիտասարդների ներուժը։ Կանադա տեղափոխվելուց հետո 2015-ից ի վեր գրեթե ամեն տարի տարբեր համաժողովներ ու աշխատարաններ էի կազմակերպում, հրավիրում համաշխարհային մասնագետների ու քննարկում ոլորտի բաց խնդիրները։ Այս տարի Արամ Գալստյանի հետ որոշեցինք Մեծ լեզվական մոդելների ուղղությամբ նախաձեռնություն իրականացնել, քանի որ երկուսս էլ այս պահին աշխատում ենք AI ոլորտում։

[[gallery3]]
Նպատակն էր մեր գործարար կապերն օգտագործելով նոր գիտելիք բերել Հայաստան եւ տեղեկություն տալ տեխնոլոգիաների ժամանակակից մշակումների ու հետազոտությունների վերաբերյալ։ Մեզ կամար շատ կարեւոր էր, որ գործնական դասեր լինեն, քանի որ դասախոսների մեծ մասն աշխատում է մեծ ընկերություններում»,- ասում է Փերուզը։

[[gallery4]]
Գործնական դասերի համար հարկավոր է ունենալ համապատասխան համակարգչային հզորություններ (GPU), ինչն, ըստ Փերուզի, շատ թանկ հաճույք է։ Եվրոպական Nebius AI ընկերությունը դպրոցի անցկացման համար տրամադրել է անհրաժեշտ հաշվողական ենթակառուցվածքը: Յուրաքանչյուր ուսանողի տրամադրվել է մեկ H100 GPU-ի հասանելիություն դպրոցի ամբողջ ընթացքում:

Անաստասիա Զեմվսկովան Nebius AI-ի թիմից է ու իր հայ գործընկերոջ հետ նույնպես Հայաստանում է աջակցելու դասերի ընթացքին։ Նրա գնահատմամբ՝ դասավանդվող նյութի մակարդակը բարդ է ու ներկաները սովորական ուսանողներ չեն, այլ ապագա, կամ էլ արդեն իսկ գործող գիտնականներ։

[[gallery5]]
«Մենք կառուցել ենք AI-ի վրա կենտրոնացած ամպային հարթակ՝ հարմարեցված մեքենայական ուսուցման ինժեներների համար, որպեսզի նրանք կարողանան մշակել այն ամենն, ինչը կապված է AI-ի եւ ML-ի հետ՝ փորձարկումից մինչեւ մարզում։ Փորձարկում էինք տարբեր բիզնես մոդելներ եւ հենց որ փորձեցինք մեքենայական ուսուցումը եւ GPU-ն որպես ծառայություն մոդելը, պարզվեց, որ շուկայում հսկայական պակաս ու պահանջարկ կա։ Ֆինլանդիայում ունենք մեր սեփական տվյալների կենտրոնն ու միայն GPU-ների վերավաճառքով չենք զբաղվում, այլ դրա շուրջ նոր համակարգեր ենք մշակում:

[[gallery6]]
Երբ հանդիպեցի YerevaNN-ի Հրանտ Խաչատրյանին, նա ներկայացրեց իր կատարած հետազոտությունները, որոնք շատ հետաքրքրեցին, քանի որ մեր մեքենայական ուսուցման թիմը նույնպես կատարում է մի շարք հետազոտություններ, որոնք փոխլրացնում են միմյանց։ Այսպես էլ սկսեցինք համագործակցել»,- ավելացնում է Անաստասիան։

Ամառային դպրոցի կազմակերպչական աշխատանքներին աջակցել է YerevaNN հիմնադրամը։ Դպրոցը հյուրընկալել է Հայաստանի ամերիկյան համալսարանը։

Ամառային դպրոցի բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։

Նունե Գրիգորյան
Լուսանկարները՝ Բորիս Վարդանյանի

Читайте на 123ru.net