Հայաստանի տնտեսության աճի տեմպերը 2026թ․–ին կնվազեն մինչև 5,6%․ ԿԶԵՀ

Հայաստանի տնտեսության աճի տեմպերը 2026թ․–ին կնվազեն մինչև 5,6%․ ԿԶԵՀ

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը #40;ԿԶԵՀ#41; 2026թ․–ին կանխատեսում է հայկական տնտեսության աճի տեմպերի նվազում՝ մինչև 5,6#37;

p

bԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի․/ԱՌԿԱ/․ /bԿայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) 2026թ․–ին կանխատեսում է հայկական տնտեսության աճի տեմպերի նվազում՝ մինչև 5,6%։

/p

p

«Հայաստանը զարմացնում է նրանով, որ փոփոխվող պայմաններին տնտեսական գորրծընթացների հարմարվելու ունակությունը շատ բարձր է։ Միաժամանակ Հայաստանի Հանրապետությունում գրանցվող ցնցումները շատ լուրջ են, հատկապես բացասական ցնցումները։ Բայց մենք տեսնում ենք, որ տնտեսական աճը մնում է բավականին բարձր մակարդակում», – ասաց ԿԶԵՀ գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր տնտեսագետ Սերգեյ Ուլատովը ԿԶԵՀ տարածաշրջանային տնտեսական զեկույցի ներկայացման ժամանակ։

/p

p

Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանի տնտեսության աճի խոցելիությունը նման կոնյունկտուրային գործոնի կապակցությամբ շատ բարձր է։

/p

p

«Միաժամանակ, ինչպես մյուս երկրներում, մենք ակնկալում ենք, որ այդ կոնյունկտուրային գործոնները կանցնեն։ Եվ ժամանակի ընթացքում տեղի կունենա Հայաստանի տնտեսական աճի տեմպերի կարգավորում և աստիճանական նվազում մինչև բալանսավորված մակարդակների։ Մենք կանխատեսում ենք, որ 2024թ․–ին աճի տեմպը կնվազի մինչև 6,3%, երբ ոսկու արտահանման հետ կապված կոնյունկտուրային գործոնները կանցնեն։ Եվ 2026թ․–ին ՀՆԱ–ի աճի տեմպը, մեր կանխատեսմամբ, կկազմի 5,6%։ Դա իրականում, միգուցե, մոտ է ներուժին, և այս ֆոնին կկարգավորվեն դրամավարկային և արտաքին պայմանները», – ասաց Ուլատովը։br

br

bԹվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ/b

/p

p

Հայաստանի տնտեսական աճը 2024 թվականի պետբյուջեում նախատեսված է 7 տոկոս։ ՀՀ կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2024 թվականին երկրի տնտեսական աճը կլինի 5,3-6,4 տոկոսի սահմաններում։

/p

p

ԵԱԶԲ-ն Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 2024 թվականին 5,7%, իսկ 2025 թվականին՝ 5,3%։ Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,5 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,9 տոկոսով։ ԱՄՀ-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 5 տոկոս աճ։ ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 2024 թվականին 6,2%, իսկ 2025 թվականին՝ 4,8%։ ԱԶԲ-ի կանխատեսումները 2024 թվականի համար 5,7 տոկոս են, իսկ 2025 թվականի համար՝ 6 տոկոս: Fitch Ratings գործակալության կանխատեսման համաձայն՝ 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 6%, իսկ 2025 թվականին՝ 4,9%։ SP-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 6,2 տոկոս աճ, իսկ ՄԱԿ-ն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,2 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,8 տոկոսով։

/p

Читайте на 123ru.net