«Հայոց պատմություն» դպրոցական առարկան վերանվանվեց՝ դառնալով «Հայաստանի պատմություն»

«Հայոց պատմություն» դպրոցական առարկան վերանվանվեց՝ դառնալով  «Հայաստանի պատմություն»

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել որոշմանը, ըստ որի՝ «Հայոց պատմություն» դպրոցական առարկան այսուհետ կոչվելու է «Հայաստանի պատմություն»

p

bԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի․/ԱՌԿԱ/․/b ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել որոշմանը, ըստ որի՝ «Հայոց պատմություն» դպրոցական առարկան այսուհետ կոչվելու է «Հայաստանի պատմություն»։

/p

p

Ինչպես նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այս որոշումը պայմանավորված է նրանով, որ հանրային կյանքի կենտրոնում պիտի դրվի պետականությունը։

/p

p

«Իմ գնահատմամբ՝ մենք մի պրոցեսի մեջ ենք, որ հիմա փորձում ենք բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհը և կյանքը երևում են բոլորովին այլ կերպ: Սա չափազանց կարևոր պրոցես է, և այստեղ հարցը միայն անունների փոփոխությունը չէ։ «Հայաստանի պատմությունը» պետության գոյության և զարգացման պատմությունն է՝ պետության չգոյության դրվագներով, իսկ «Հայոց պատմությունը» պետության չգոյության պատմությունն է՝ պետության գոյության դրվագներով», – ասաց նա։

/p

p

Վարչապետը նշեց որ էմոցիաների ժողովրդից պետք է ապահովվի տրանսֆորմացիան դեպի պետական ժողովուրդ։

/p

p

Անդրեասյանն էլ իր հերթին անդրադարձավ անվանափոխության նկատմամբ հնչած քննադատություններին։

/p

p

«Քանի որ այս նախագիծը դարձել է մեր վերջին շրջանում ամենաշատ քննարկվող նախագծերից մեկը հանրային հարթակում, կուզեի ևս մեկ անգամ պարզաբանել հիմնական մտահոգությունը, որը դիտարկել եմ այդ քննարկումների ընթացքում: Դա այն է, որ որոշ շրջանակների մոտ կար տպավորություն, թե առարկան վերանվանելով՝ մենք բովանդակության իմաստով որևէ բան դուրս ենք թողնելու և օրինակ մեր երեխաներն այլևս չեն ուսումնասիրելու մեր պատմության ինչ-որ դրվագներ կամ կտորներ: Ուզում եմ ևս մեկ անգամ հստակ ասել, որ բովանդակային տեսանկյունից ամբողջ բովանդակությունը շարունակելու է մնալ կրթական ծրագրի մաս, և այս իմաստով՝ բովանդակության կտորների դուրս թողման մասին պնդումներն ուղղակի կապ չունեն իրականության հետ: Այն, ինչ փոխվում է՝ այդ դեպքերի, իրադարձությունների և իրողությունների ներկայացման ձևն է, վերագնահատումն է հենց այն մեթոդաբանության դիրքերից, որոնց մասին դուք խոսեցիք: Այսինքն՝ սա կուզեի ևս մեկ անգամ ասել, որպեսզի նման շահարկումները տեղի չունենան: Եվ երկրորդը, սա սկիզբն է, պարոն վարչապետ, սրան պետք է հետևի համապատասխան ուսումնական նյութերի, դասագրքերի վերանայման աշխատանքները, որպեսզի այս փոփոխությունը լինի ոչ թե պիտակի մասին, անվան մասին, այլ լինի նաև իրական բովանդակություն, որն էլ հետևելու է արդեն այս աշխատանքներին», – ասել է նախարարը։br

/p

Читайте на 123ru.net