Արտաշիրիմում և պատշաճ թաղում․ ԼՂ-ում հուղարկավորվածներին պահանջում են բերել ՀՀ

Ստեփանակերտի մորգում ասել են, որ լույս չունեն, չեն կարող պահել դիակները, առաջարկել են արագ հուղարկավորել։

The post Արտաշիրիմում և պատշաճ թաղում․ ԼՂ-ում հուղարկավորվածներին պահանջում են բերել ՀՀ first appeared on Epress.am.

Հարազատները պահանջում են 2023 թվականի սեպտեմբերի 19-ի մեկօրյա պատերազմում սպանված 54 զինվորականների մարմինները Լեռնային Ղարաբաղից տեղափոխել Հայաստան։

Այս պահանջով նրանք դիմել են Կարմիր Խաչին, Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությանը, եվրոպական դեսպանատներին։ Տաս օր առաջ էլ նամակ են գրել Հայաստանի Կառավարությանը՝ պահանջելով դիերի արտաշիրիմումը դարձնել Ադրբեջանի հետ բանակցությունների առարկա։ Դեռևս ոչ մի պատասխան չեն ստացել։ Այսօր հավաքվել էին Կառավարության շենքի մոտ։

Ըստ նրանց՝ 54 զինվորականներն էլ պատերազմի առաջին ժամերին են զոհվել։ Ստեփանակերտի մորգում հարազատներին ասել են, որ բլոկադայի պատճառով լույս չունեն և չեն կարող երկար պահել դիակները։ Հարազատները ստիպված են եղել արագ հուղարկավորություն կազմակերպել՝ առանց թաղման կարգի, կրակոցների տակ, եղբայրական գերեզմաններում։ Epress.am-ի հետ զրույցում կանանցից մեկը պատմում էր՝ նույնիսկ դագաղ չի կարողացել գտնել, քանդել է տան պոլերը, ինքնաշեն դագաղ է սարքել որդու համար։

«Մեզ ասում էին, որ մինչև 2024 թվականի հունվար ելումուտ լինելու է։ Բայց մինչև հոկտեմբերի 10-ը Արցախում մարդ չէր մնացել։ Մենք եկանք Հայաստան՝ հույսով, որ կարող ենք վերադառնալ և կազմակերպել արտաշիրիմումը», – ասում էր ցույցի մասնակիցներից մյուսը։

Առանց բոլոր կողմերի համաձայնության նրանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ անհնարին է թվում։ Հարազատներն ասում էին, որ մի քանի անգամ Կառավարությունից զանգել են իրենց, որ ամեն զինվորի մեկ հարազատ պատրաստ լինի Ղարաբաղ գնալու, շիրիմի տեղը ցույց տալու, արտաշիրիմանը մասնակցելու։ Ամեն անգամ գործընթացը վերջին պահին չեղարկվել է։

«Մի ծաղիկ չենք հասցրել դնել մեր տղաների գերեզմաններին։ Մենք ուզում են պատշաճ թաղում կազմակերպել, գերեզման սարքել, քար դնել», – ասում էր Աննա Շաբոյանը։

IMG_20240711_131905

Լեռնային Ղարաբաղում 2023-ի սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով 181 զինծառայող ճանաչվել է զոհված, 11-ը՝ անհետ կորած։ Մինչ այդ հաղորդվել էր ավելի քան 200 զոհերի մասին։ Մարմինների զգալի մասը տեղափոխվել է Հայաստան։

The post Արտաշիրիմում և պատշաճ թաղում․ ԼՂ-ում հուղարկավորվածներին պահանջում են բերել ՀՀ first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net