Վթարվել է զորացրված զինվորներին տեղափոխող տաքսին. կան զոհեր

Վթարի է ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական մեքենան, վարորդն ու ուղևորներից մեկը զոհվել են, 5 հոգի՝ հոսպիտալացվել

The post Վթարվել է զորացրված զինվորներին տեղափոխող տաքսին. կան զոհեր first appeared on Epress.am.

Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել Սյունիքի մարզի Գորայքի հատվածում։ Ներքին գործերի նախարարության նախնական տվյալներով, կա 2 զոհ, 5 վիրավոր։

Զոհվել են վարորդն ու ուղևորներից մեկը։ Հինգ վիրավորներից երկուսի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության, մեկինը՝ բավարար։ Բոլորը հոսպիտալացված են։ Տուժածների և զոհերի անունները չեն հանրայնացվում։

«Նախնական տվյալներով զորացրված զինծառայողները տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս են եղել Երևան քաղաքի ուղղությամբ», – տեղեկացրել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 11-ի սահմաններում՝ Երևան-Մեղրի ճանապարհի 175 կմ հատվածում։ Վթարի է ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական մեքենան։

Դեպքի առթիվ Սյունիքի քննչական վարչության Սիսիանի բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ Տրանսպորտի անվտանգ աշխատանքն ապահովող պահանջները կամ կանոնները խախտելը։

թարմացում․ — Ոստիկանության հետ փոխկապակցված shamshyan.com-ը հրապարակել է տթարից տուժածների անունները։ «Վթարի հետևանքով Ա․ Մնացականյանն ու նրա ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Մամյանը տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչ 20-ամյա Ազատ Առաքելյանը, Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Նորայր Դանիելյանը, Շիրակի մարզի բնակիչներ 20-ամյա Ռաֆիկ Ոսկանյանը, 20-ամյա Սամվել Մամիկոնյանն ու Տավուշի մարզի բնակիչ Հայկ Սառիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Զանգեզուրի կայազորային հոսպիտալ»։

թարմացում․ — Արդյոք այս ավտովթարը կարելի ա դասել բանակային /ոչ մարտական/ միջադեպերի շարքին։ Epress.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Էդգար Խաչատրյանի պարզաբանել է՝ նման դեպքերը որպես կանոն դիտարկվում են որպես ծառայության հետ կապ չունեցող, ընդհանուր առմամբ դրանք դժվար վերահսկելի են, այս պարագայում հավելյալ հարցեր է առաջացնում նաև զինծառայողների կարգավիճակը։

Պաշտոնական աղբյուրները պնդում են, որ նրանք արդեն զորացրվել էին։ Ենթադրաբար, թղթերով նրանց արդեն զինծառայող չէին համարվում, բայց փաստացի դեռ տուն չէին հասել, հետևաբար պետք է գտնվեին պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո։ ՊՆ-ն է, որ պետք է տուն հասցներ ծառայությունն ավարտած զինծառայողին։ Բայց սովորույթն այնպիսին է, որ զինծառայողները զորացրվելուց հետո հիմնականում ինքնուրույն են վերադառնում տուն՝ հարազատների մեքենայով կամ տաքսիով։ Եթե Քննչականի հաղորդած տեղեկությունը հաստատվի, եթե պարզվի, որ զինծառայողներն իրոք քաղաքացիական ավտոմեքենայի մեջ են եղել, դրանից հետևելու է, որ ՊՆ-ն նրանց նկատմամբ ոչ մի պարտավորություն չի ունեցել։

Տարեսկզբից Զինված ուժերում առնվազն 20 զինծառայող է մահացել՝ այսօրվա դեպքը չհաշված։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանձորի գրասենյակի տվյալներով, նրանցից 15-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում։ Պաշտպանության նախարարությունը որպես կանոն ոչ բոլոր դեպքերի մասին է հընթացս հաղորդում։

Մահերից 3-ը ինքնասպանություն է որակվել (Միքայել Դանիելյան և Արտակ Ավալյան, Սարգիս Խաչատրյան), 5-ը՝ սպանություն (Ավագ Զաքարյան, Գոռ Ասատրյան, Կարեն ԿարապետյանԱրմեն Գասպարյան և Դավիթ Ներսիսյան), 1-ը՝ դժբախտ պատահար (Բենիամին Մանուչարյան), 5-ը՝ ավտովթար (4 զինծառայող զոհվել է Մեղրիում անսարքի «ՈՒԱԶ»-ի վթարման հետևանքով, ևս 1-ի զոհերի մասին ոչինչ հայտնի չէ), 1-ը՝ հրդեհ (Արթուր Գրիգորյանի

Վերջին տարիներին իրավապաշտպանները ահազանգում են բանակային միջադեպերի էական աճի մասին, որը պատճառաբանում են բարձիթողի վիճակով, ոչ կանոնադրային հարաբերություններով և պատշաճ վերահսկողության բացակայությամբ։ Խնդիրներ կան նաև բուժզննության հետ կապված, ըստ ահազանգների՝ զինկոմիսարիատները հակված են պիտանի ճանաչել նաև առողջական խնդիրներ ունեցող զինվորներին։

The post Վթարվել է զորացրված զինվորներին տեղափոխող տաքսին. կան զոհեր first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net