Մայիսին Հայաստանից ապրանքների արտահանման ծավալներն աճել են 57.4%–ով ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանման հաշվին․ ՀԲ

Մայիսին Հայաստանից ապրանքների արտահանման ծավալներն աճել են 57.4%–ով ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանման հաշվին․ ՀԲ

Մայիսին ապրանքների արտահանման ծավալներն աճել են 57.4 տոկոսով, ինչը պայմանավորված է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալների հնգապատիկ ավելացմամբ

p

bԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի․/ԱՌԿԱ/․/b Ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանումը շարունակել է խթանել ՀՀ–ից իրականացվող արտահանման աճն այս տարվա մայիսին, նշվում է ՀԲ–ի «Armenia Monthly Economic Update – July 2024» հաշվետվության մեջ։

/p

p

«Մայիսին ապրանքների արտահանման ծավալներն աճել են 57.4 տոկոսով, ինչը պայմանավորված է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալների հնգապատիկ ավելացմամբ (այս ապրանքների վեցապատիկ ավել ներմուծման և ԱՄԷ վերաարտահանման ծավալների ավելացման արդյունքում)։ Ոսկու և թանկարժեք զարդերի արտահանման ծավալները հասել են ընդհանուր արտահանման 72.3 տոկոսին», – նշվում է ուսումնասիրության մեջ։nbsp;

/p

p

Միաժամանակ, տրանսպորտային միջոցների արտահանումը (որը 2023 թ. վերաարտահանվող ապրանքներից էր) 2024 թ. մայիսին նվազել է 78 տոկոսով։

/p

p

«Չհաշված նշված արտահանման տեսակները (թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր և տրանսպորտային միջոցներ)` մայիսին արտահանման ընդհանուր ծավալները կրճատվել են 4 տոկոսով։ Հունվար-մայիս ժամանակամիջոցում արտահանման ու ներմուծման ծավալներն աճել են, համապատասխանաբար, 248 և 200 տոկոսով հանգեցնելով առևտրային հաշվեկշռի պակասուրդի մեծացման», – նշվում է հաշվետվության մեջ։

/p

p

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ու փոխադարձ առևտրի ծավալը 2024 թվականի մայիսին կազմել է 2,1 մլրդ դոլար՝ 2023 թվականի մայիսի համեմատ աճելով 32,2%-ով, իսկ 2023 թվականի ապրիլի համեմատ նվազելով 51,5%-ով։ Միևնույն ժամանակ, արտահանումը մայիսին կազմել է 957,6 մլն դոլար՝ 2023 թվականի մայիսի համեմատ աճելով 57,4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 1,2 մլրդ դոլար (2023 թվականի մայիսի համեմատ՝ անկումը կազմել է 17,2 տոկոսով)։

/p

Читайте на 123ru.net