Եղվարդի մոտ ինքնաթիռ է կործանվել․ կա երկու զոհ

Եղվարդի մոտ ինքնաթիռ է կործանվել․ կա երկու զոհ

Ըստ նախնական տվյալների վթարվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ

p

bԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի․/ԱՌԿԱ/․/b Երևանի մոտակայքում ինքնաթիռ է վթարվել։

/p

p

Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։nbsp;

/p

p

Նա նշեց, որ հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, քաղաքացուց ահազանգ է, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում, «Լճեր» կոչվող տարածքի մոտ ինքնաթիռ է վթարվել, հավանաբար կան զոհեր։

/p

p

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ թիվ 46 ՀՓՋ-ից և ՀՆՓԱԻԿ-ից մեկական մարտական հաշվարկ, ՃԿԱԿ-ի, ՄՓՎ-ի և ՀՓՋ-ի օպերատիվ խմբերը։

/p

p

Պարզվել է, որ ըստ նախնական տվյալների վթարվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ։

/p

p

Դեպքի վայրում աշխատանքը համակարգում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պարտականությունները ժամանակավոր կատարող, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը։

/p

p

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամանել են նաև ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։br

br

br

/p

Читайте на 123ru.net