Բիզնես առաջնորդությունն՝ իրերի ինտերնետի (IoT) ու թվային վերափոխման դարաշրջանում

 Բիզնես առաջնորդությունն՝ իրերի ինտերնետի (IoT) ու թվային վերափոխման դարաշրջանում

Տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհում արդյունավետ առաջնորդությունը գնալով ավելի կարեւոր է դառնում ընկերությունների հաջողության համար: ՏՀՏ եւ ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարները պետք է պատրաստ լինեն արագ արձագանքել փոփոխություններին, նորամուծություններին եւ խնդիրներին, որոնք կարող են առաջանալ բիզնես գործունեության ժամանակ։
 
Viva ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, որը մեծ փորձ ունի տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում, Հայ-ռուսական համալսարանի եւ Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի հետ կազմակերպած «Ժամանակակից անլար համակարգեր, IoT եւ ցանցեր» խորագրով ամառային ինժեներական դպրոցի շրջանակում հանդես է եկել դասախոսությամբ, որտեղ խոսել է IoT-ի (իրերի ինտերնետի) ոլորտի մասին, ներկայացրել ներդրման պրակտիկ օրինակներ, ինչպես նաեւ թվային վերափոխման դարաշրջանում բիզնես առաջնորդության մոդելը։

«Թվային փոխակերպումը պահանջում է զգալի մարդկային ռեսուրսներ, որոնք կարող են կառավարել նորագույն տեխնոլոգիաները եւ գործընթացները: Այս փոխակերպման առանցքային ասպեկտներից մեկն Իրերի ինտերնետն է (IoT), որը տվյալների փոխանակման համար թույլ է տալիս ֆիզիկական սարքերը միացնել մեկ ցանցի: Այս համակարգերի մշակման, ներդրման եւ պահպանման համար անհրաժեշտ են հմուտ մասնագետներ՝ մեծացնելով նոր հմտությունների եւ կարողությունների պահանջարկը: Այս գործընթացի կարեւորությունը դժվար է գերագնահատել, քանի որ այն հիմք է ստեղծում արհեստական բանականության հետագա զարգացման համար, որն էլ իր հերթին կարող է զգալիորեն բարելավել բիզնես գործընթացներն ու կյանքի որակը։ Այսպիսով, թվային փոխակերպումը, որը խթանում են IoT-ն ու հմուտ թիմը, առանցքային դեր է խաղում գլոբալ մակարդակում նորարարության առաջմղման եւ մրցունակության հարցում: Նման փոփոխությունները ոչ միայն տեխնոլոգիական գործընթաց են, այլեւ գործընթաց, որը կախված է նրանցից, թե ովքեր են այն իրականացնում: Առաջնորդը եւ առաջնորդությունն այդ փոփոխությունների կարեւոր տարրերն են: Կարեւոր է նաեւ, որ նոր բիզնես մոդելներն ու գործընթացները հանգեցնեն նաեւ բիզնես մշակույթի հիմնարար փոփոխությունների՝ զգալի ազդեցություն ունենալով սոցիալ-տնտեսական միջավայրի վրա, ինչը նույնպես պետք է պարզ լինի առաջնորդին եւ ծառայի որպես նոր բիզնես մտածողության հիմք: Այսօրվա հանդիպման թեման բիզնեսի եւ առաջնորդության այս ասպեկտներն են՝ տեսական հիմքերը՝ հիմնված տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում իրական դեպքերի գործնական քննարկումների վրա»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Դասախոսության ընթացքում գլխավոր տնօրենը ներկայացրել է հիմնադրման օրվանից ի վեր Viva-ի կողմից իրականացրած ծրագրերը՝ ուղղված Հայաստանում IoT-ի զարգացմանը։

Viva-ն իրականացնում է «Narrow Band IօT» ցանցի կոմերցիոն փորձնական շահագործում: Այս նեղաշերտ ռադիոհաճախականության տեխնոլոգիան հատուկ ստեղծված է «Իրերի ինտերնետ»-ի (Internet of Things, կրճատ՝ IoT) համար: «Narrow Band IօT» ցանցը նախատեսված է բջջային ցանցերին ինքնավար տարբեր սարքեր ու սարքավորումներ միացնելու համար:    

2019 թվականից մինչ օրս ուսանողների եւ ստարտափների համար կրթական ժամանակակից պայմաններ ստեղծելու նպատակով, Viva-ի աջակցությամբ՝ ՏՀՏ գործատուների միության եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով, բուհում բացվել է ՏՀՏ 11 լաբորատորիա։ Դրանցից մեկն ունի IoT ուղղվածություն:

Читайте на 123ru.net