Զինվորական ինքնաթիռի վթարը ոչ մարտական մահերի թիվը հասցրել է 22-ի

Եղվարդում ուսումնավարժական ինքնաթիռ է կործանվել, զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Իսախանյանը և կուրսանտ Արմեն Խաչատրյանը

The post Զինվորական ինքնաթիռի վթարը ոչ մարտական մահերի թիվը հասցրել է 22-ի first appeared on Epress.am.

Առավոտյան Կոտայքի մարզում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ինքնաթիռ է կործանվել: Վթարի հետևանքով զոհվել են օդաչուներ՝ ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը։

Պաշտպանության նախարարությունը ցավակցել է նրանց ընտանիքի անդամները, բայց վթարի պատճառների մասին որևէ պարզաբանում չի հրապարակել։

Փրկարար ծառայությունից տեղեկացրել են, որ վթարը առավոտյան ժամը 9։30-ին է եղել՝ Եղվարդ քաղաքի «Լճեր» կոչվող տարածքի մոտ։ ՆԳՆ նախնական տվյալներով՝ կործանվել է ԱՆ-2 ինքնաթիռը։ «Ազատության» տվյալներով, վթարված ինքնաթիռը Յակ-52 է:

photo_2024-07-19_11-08-09

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ 539-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մահ:

Դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվում։

Տարեսկզբից Հայաստանի Զինված ուժերում առնվազն 22 զինծառայող է մահացել։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանձորի գրասենյակի տվյալներով, նրանցից 17-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում։ Պաշտպանության նախարարությունը որպես կանոն ոչ բոլոր դեպքերի մասին է հընթացս հաղորդում։

Մահերից 3-ը ինքնասպանություն է որակվել (Միքայել Դանիելյան և Արտակ Ավալյան, Սարգիս Խաչատրյան), 5-ը՝ սպանություն (Ավագ Զաքարյան, Գոռ Ասատրյան, Կարեն ԿարապետյանԱրմեն Գասպարյան և Դավիթ Ներսիսյան), 1-ը՝ դժբախտ պատահար (Բենիամին Մանուչարյան), 5-ը՝ ավտովթար (4 զինծառայող զոհվել է Մեղրիում անսարքի «ՈՒԱԶ»-ի վթարման հետևանքով, ևս 1-ի մասին ոչինչ հայտնի չէ), 1-ը՝ հրդեհ (Արթուր Գրիգորյանի), 2-ը՝ ինքնաթիռի վթար։

Հուլիսի 11-ին ավտովթարից նաև երկու զորացրված զինծառայողներ են զոհվել․ քանի որ նրանք բանակից տուն էին վերադառնում քաղաքացիական տաքսիով, պաշտպանության նախարարությունը սա ծառայության հետ կապ չունեցող դեպք է որակում։

Վերջին տարիներին իրավապաշտպանները ահազանգում են բանակային միջադեպերի էական աճի մասին, որը պատճառաբանում են բարձիթողի վիճակով, ոչ կանոնադրային հարաբերություններով և պատշաճ վերահսկողության բացակայությամբ։ Խնդիրներ կան նաև բուժզննության հետ կապված և պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաների անսարքության հետ կապված։

The post Զինվորական ինքնաթիռի վթարը ոչ մարտական մահերի թիվը հասցրել է 22-ի first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net