Եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելը առաջացնում է նախազգուշացում և տուգանք․ ՊԵԿ

Ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման ժամկետն ավարտվել է 2024 թ․ հուլիսի 22-ին

p

bԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/ԱՌԿԱ/․/b Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման ժամկետն ավարտվել է 2024 թ․ հուլիսի 22-ին, հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից։

/p

p

Եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169․1 հոդվածի 3-րդ պարբերության համաձայն,nbsp;nbsp;առաջին անգամnbsp;չներկայացնելու դեպքում կիրառվում էnbsp;նախազգուշացումnbsp;վարչական տույժը։

/p

p

Այնուհետև, նախազգուշացումը կիրառելուց հետոnbsp;30 օրվա ընթացքումnbsp;հաշվարկ-հայտարարագիր չներկայացնելու դեպքում (նույն հոդվածի 4-րդ պարբերության 1-ից 4-րդ կետերի համաձայն) nbsp;նախատեսվում էnbsp;50 հազարnbsp;ՀՀ դրամիnbsp;չափով տուգանք՝ nbsp;ՀՀnbsp; ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիների համար, որոնք`

/p

ul type=disc

liհաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) դրան նախորդող տարվա արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ),/li

li«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի համաձայն համարվում են իրական շահառու,/li

liհաշվետու տարվա ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն։/li

/ul

p

Նշված խմբերում չներառված ֆիզիկական անձանց համար նախատեսվում է տուգանք՝nbsp;5 հազար ՀՀ դրամիnbsp;չափով։

/p

p

Տուգանք վարչական տույժը կիրառելուց հետո,nbsp;30 օրվա ընթացքումnbsp;տարեկան հաշվարկ-հայտարարագիրը չներկայացնելու դեպքում, տուգանքի չափըnbsp;կրկնապատկվում է։

/p

p

Հիշեցնենք, որ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի, վարչական իրավախախտում է համարվում մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

/p

p

ՊԵԿ-ը միաժամանակ տեղեկացնում է, որ եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր չներկայացնելու առթիվ հարուցված վարչական վարույթների շրջանակում, անձի մեղքի բացակայության մասին վկայող ապացույցներ ներկայացնելու դեպքում՝ ֆիզիկական անձը կարող է ազատվել վարչական պատասխանատվությունից։

/p

Читайте на 123ru.net