SEC–ը հավանություն է տվել առաջին սփոթային ETF–ների գործարկմանը, որոնք ներդրում են կատարում Ethereum–ում
p bԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/ԱՌԿԱ/․/b ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովն (SEC) հավանություն է տվել առաջին ETF-ների գործարկմանը, որոնք ուղղակիորեն ներդրումներ են կատարում Ethereum կրիպտոարժույթում։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում կատարելով հիմնադրամի կազմակերպիչներին։br/pp Ի թիվս այլոց՝ հաստատված են Grayscale Investments, BlackRock և Fidelity հիմնադրամները: Նրանց բաժնեմասերի առքուվաճառքը կսկսվի երեքշաբթի, նշում Է a target=_blank href=https://www.interfax.ru/business/972040«Ինտերֆաքս»/a-ը:br/pp
Bloomberg Intelligence-ի տվյալներով` բոլոր հիմնադրամները, բացի մեկից, կունենան 0,25%-ից ցածր միջնորդավճար։ Միևնույն ժամանակ, առնվազն հինգ թողարկող չեն նախատեսում ներդրողներից միջնորդավճար գանձել սկզբնական փուլում։br/pp
SEC-ը նախորդ տարի հավանություն է տվել առաջին ETF–ների գործարկմանը, որոնք կատարում են ներդրում Ethereum–ի ֆյուչերսներում, իսկ այս տարվա հունվարին ամերիկյան կարգավորիչն հավանություն է տվել սփոթային բիթքոյն– ETF–ներին։/pp
Ethereum-ը բիթքոյնից հետո երկրորդ ամենահայտնի կրիպտոարժույթն է աշխարհում: Նրա շուկայական կապիտալիզացիան կազմում է մոտ 415 միլիարդ դոլար:/p