394մլն դոլար՝ Քաջարանի թունելի կառուցմանը․ կառավարությունը հաստատեց ԿԶԵՀ–ից վարկ ստանալու որոշումը

394մլն դոլար՝ Քաջարանի թունելի կառուցմանը․ կառավարությունը հաստատեց ԿԶԵՀ–ից վարկ ստանալու որոշումը

Ճանապարհի սալահատակի տակ կառուցվելու է անվտանգության թունել, որը, միջինում 400 մ հեռավորության վրա, կունենա 14 վթարային ելք

p

bԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/ԱՌԿԱ/․/bnbsp;Այսօր կառավարության նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրումը։

/p

p align=left

/p

p

nbsp; nbsp;ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ ծրագրով նախատեսվում է իրականացնել շուրջ 7 կմ երկարություն ունեցող թունելի և գոյություն ունեցող Մ2 ճանապարհից թունելին մոտեցումների 4 կմ կառուցման աշխատանքները։

/p

p

«Թունելը նախագծվել է միջազգային չափորոշիչներին համապատասխան, ապահովված կլինի լուսավորության, օդափոխության, հակահրդեհային համակարգերով։ Արդիական լուծումներ են տրվել կապի, ազդանշանային համակարգերի, արտակարգ իրավիճակների կայանների, էլեկտրոնային, ճանապարահին նշանների ռադիոկայանների և մոնիտորինգային այլ համակարգերի գործարկման համար»,-ընդգծեց նախարարը։

/p

p

Նրա խոսքով`ճանապարհի սալահատակի տակ կառուցվելու է անվտանգության թունել, որը, միջինում 400 մ հեռավորության վրա, կունենա 14 վթարային ելք։

/p

p

«Վարկը, որի մասին խոսում ենք, 200 մլն դոլար է, իսկ ՀՀ կառավարության մասնակցությունը 194 մլն դոլար է։ Այս ծրագրի իրականացման արդյունքում ճանապարհը կկրճատվի շուրջ 14 կմ-ով և 50կմ/ժ արագության փոխարեն կանցնենք 80 կմ/ժ միջին արագությամբ, տևողությունը կկրճատվի մոտ 40 րոպեով։ Ինչպես նաև ՀՀ ամենաբարձր լեռնանցքը` Մեղրու լեռնանցքը, որը 2535մ է, այլևս շահագործելու կարիք չի լինի»,- նշեց նա։

/p

p

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագրի կնքմանը։

/p

Читайте на 123ru.net