Երևանում և 5 մարզերում հուլիսի 28–30–ը հնարավոր է իրականացնել ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի անվճար և անանուն հետազոտություն

p bԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/ԱՌԿԱ/․/bnbsp;Երևանում և մարզերում հնարավոր է իրականացնել ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի անվճար և անանուն հետազոտություն;/pp Հետազոտությունները կիրականացվեն հուլիսի 28–30–ը։/pp Առողջապահության նախարարության Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նախաձեռնել է հանրային միջոցառումներ` Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում:/pp Շարժական կլինիկաները կլինեն հետևյալ հասցեներում`/pp/pul liհուլիսի 28- Երևան (Ազատության հրապարակ, ժամը 14:00-20:00),/li liհուլիսի 29- Գյումրի (Քըրք Քըրքորյանի արձանի հարակից տարածք, ժամը 11:30-17:30),/li liհուլիսի 29- Վանաձոր (Արցախի պուրակի մոտակայք, ժամը՝ 11:30-17:30),/li liհուլիսի 30- Արտաշատ (գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք, ժամը՝ 11:30-17:30),/li liհուլիսի 30- Աբովյան քաղաք (Հանրապետության փողոց, ժամը՝ 11:30-17:30),/li liհուլիսի 30- Գավառ քաղաք (նախկին գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք, ժամը՝ 11:00-17:00):nbsp;/li/ulp/pp Հետազոտությունները կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:/pp Միջոցառումները կազմակերպվում են «Աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության բարելավումը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:/p

Читайте на 123ru.net