Սյունիքում կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն․ կտրամադրվի 10մլն եվրոյի վարկ
Հայաստանի ու ՎԶԵԲ–ի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի մայիսի 14-ին
p
bԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/ԱՌԿԱ/․ /bՍյունիքի մարզում կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն։
/p
p
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
/p
p
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի մայիսի 14-ին:
/p
p
Համաձայնագրով նախատեսվում է 10.000.000 եվրոյի չափով վարկային միջոցների տրամադրում Հայաստանին՝ Համաձայնագրով սահմանված Ծրագրի իրականացման համար:nbsp;
/p
p
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին՝ ֆինանսավորելու Սյունիքի մարզում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը՝ ներառյալ տեխնիկական ապահովումն ու Ծրագրի իրականացման աջակցության խորհրդատվական ծառայությունները:
/p