Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեի Ucom-ի նորացված կենտրոնը

 Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեի Ucom-ի նորացված կենտրոնը

Ucom ընկերությունը վերաբացել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom վաճառքի եւ սպասարկման նորացված եւ ավելի ընդարձակ դարձած կենտրոնը։

Սպասարկման կենտրոնը կգործի երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-ից 19:00-ը, իսկ շաբաթ՝ 10:00-ից 19:00-ը, առանց ընդմիջումների։

Վաճառքի եւ սպասարկման նորացված կենտրոնում բաժանորդները կարող են օգտվել ընկերության ֆիքսված, բջջային եւ ինտերնետ ծառայություններից, ստանալ խորհրդատվություն, ձեռք բերել հայտնի բրենդերի սմարթֆոններ, ականջակալներ, բարձրախոսներ, խելացի ժամացույցներ, Wi-Fi սարքեր, պլանշետներ եւ այլ սարքավորումներ։

Կոմիտաս 60 հասցեում գտնվող սպասարկման սրահից հուլիսի 25-ից հուլիսի 31-ը ցանկացած սմարթֆոն գնելիս բաժանորդները կստանան արտաքին մարտկոց (powerbank):

«Իհարկե, մեր աշխատանքի մեջ մեր առաջնահերթություն է սպասարկման եւ ծառայությունների որակը, բայց նաեւ մեզ համար կարեւոր է, որ բաժանորդները կարողանան այդ սպասարկումը ստանալ գեղեցիկ եւ բարեկարգ կենտրոններում։ Պակաս կարեւոր չէ նաեւ մեր աշխատակիցների հարմարավետությունն ու լավ աշխատանքային պայմանները»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom-ը Հայաստանում ունի 78 վաճառքի եւ սպասարկման կենտրոն, որից 25-ը՝ Երեւանում։

Читайте на 123ru.net