Ղումարբազ սպաների կյանքը կդժվարնա․ վիվարոները Հայաստանից հարուստ են

5 միլիոն և ավել դրամ միաժամանակյա շահումը համարվելու է մեծ և հարկվելու է տեղում։

The post Ղումարբազ սպաների կյանքը կդժվարնա․ վիվարոները Հայաստանից հարուստ են first appeared on Epress.am.

Զինծառայողներին, իրավապահներին և նպաստառուներին արգելվելու է խաղադրույքներ կատարել և շահումով խաղեր խաղալ։ Շահումները հարկվելու են, օտար բուքմեյքերները՝ արգելվելու։

Խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովը հաստատել է «Խաղային գործունեությունը կարգավորող մայր օրենքը», որով նախատեսվում է սահմանափակել խաղալու իրավունք ունեցող անձանց ցանկը։ «Տրամաբանական չէ, որ քաղաքացին պետությունից գումար ստանա ու տանի պարտվի», – բացատրել է տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Պետությունը պլանավորում է հատուկ կառույց ստեղծել, որը «կվերահսկի ոլորտն իրական ժամանակում, ավելի խիստ պատասխանատվության միջոցներ կկիրառի և ոլորտն ավելի թափանցիկ կդարձնի»։ Խաղային գործունեության կազմակերպողն, ըստ Թունյանի, ինքը՛ պետք է իդենտիֆիկացնի, թե ով է խաղացողը։

Բանակում և ուժային կառույցներում խաղամոլությունը մասսայական է։ Բայց թե ինչպես է արգելքն ապահովվելու, ինչպես է կազմակերպվելու վերահսկողությունը՝ դեռ պարզ չէ։ Օրենքի տրամաբանությունն այնպիսին է, որ իրավապահներին խաղալ արգելելու են նույն իրավապահները։

Նոր օրենսդրական կարգավորումն առաջարկում է հարկել նաև շահումները․ փոքրերը՝ 5, մեծերը՝ 10 տոկոսով։

5 միլիոն և ավել դրամ միաժամանակյա շահումը համարվելու է մեծ և հարկվելու է տեղում։ Ավելի փոքրների դեպքում վերջնահաշվարկներ են արվելու։

«Մարդը կարող է գումար մուտքագրել, շահել, պարտվել, էլի շահել, էլի պարտվել։ Այդ ամբողջ ինֆորմացիան կհավաքագրվի հարկային մարմնի կողմից։ Տարվա վերջում կպարզվի՝ մարդը շահած է դուրս եկել, թե պարտված։ Եթե շահած դուրս գա, այդ գումարը կհարկվի 5 տոկոսով», – բացատրել է Թունյանը։

Նախատեսվում է արգելել նաև Հայաստանում չգրանցված օտարերկրյա ծագում ունեցող բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը։

Հայաստանում բուքմեյքերական ընկերությունների շահույթը առնվազն երկու անգամ գերազանցում է պետական բյուջեի եկամուտները, խաղադրույքների չափը աճում է երկրաչափական պրոգրեսիայով։

Եթե 2019-ին տարեկան խաղադրույքների չափը կազմում էր 1,1 տրիլիոն դրամ,  2022-ին այն հասել է 5,774 տրիլիոն դրամի։ Համեմատության համար կարելի է նշել, որ Հայաստանի Հանրապետության բյուջեի եկամտային մասը նույն տարի եղել է շուրջ 2,6 տրիլիոն դրամ։ Խաղատներ երկու անգամ ավելի շատ գումար է մտնում, քան պետական բյուջե։

Վերջին տարիներին պետությունը փորձում է ինչ-որ կերպ զսպել բուքմեյքերներին և խաղատներին։ Կանխիկով խաղադրույքներ կատարելն արգելվել է 2022-ին, բուքմեյքերական գրասենյակների աշխատանքը սահմանափակվել է 2020-ին, 2022-ին արգելվել է արտաքին գովազդը։ Բայց 2023-ի առաջին եռամսյակում խաղադրույքները կազմել են 1․3 տրիլիոն դրամ։ 1․3 տրիլիո՛ն դրամ ընդամենը երեք ամիսների ընթացքում։

The post Ղումարբազ սպաների կյանքը կդժվարնա․ վիվարոները Հայաստանից հարուստ են first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net