Ադրբեջանի «շրջադարձը դեպի Արեւելք» եւ BRICS-ին միանալու ցանկությունը

Ներկայացնում ենք Armenian Weekly պարբերականում հրապարակված Բեյրութի Ամերիկյան համալսարանի Հասարակական քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների «Իսամ Ֆարես» ինստիտուտի դոցենտ Եղիա Թաշճյանի What does Azerbaijan’s “shift to the East” mean for the South Caucasus? Հոդվածի հայերեն թարգմանությունը:

Եղիա Թաշճյան

2023 թվականի օգոստոսի 29-ի իմ «Ի՞նչ է նշանակում BRICS-ի ընդլայնումը Հարավային Կովկասի համար» հոդվածում գրել եմ, որ Իրանի միանալը BRICS-ին եւ տարածաշրջանի ենթակառուցվածքի ինտեգրումը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին (INSTC) կուժեղացնի ճնշումը Հայաստանի եւ Ադրբեջանի վրա՝ դաշինքին միանալու համար: 2020-ին հաջորդած տարածաշրջանային ստատուս-քվոն եւ Ուկրաինայում պատերազմը ճանապարհ են բացել եվրասիական նոր դերակատարների համար, ինչպիսիք են Հնդկաստանը եւ Չինաստանը, Հարավային Կովկասում իրենց ազդեցությունն ունենալու համար: Այս զարգացման հիմնական շահառուն Ադրբեջանն է: Հյուսիս-Հարավ եւ Արեւելք-Արեւմուտք տրանսպորտային միջանցքների երկայնքով ռազմավարական դիրք ունենալով՝ Բաքուն օգտագործել է իր դիրքը՝ դառնալով Եվրասիայի առանցքային տրանսպորտային եւ լոգիստիկ հանգույց: Աշխարհաքաղաքական տեղաշարժերի ֆոնին, որոնք տեղի ունեցան Հարավային Կովկասում երկրորդ արցախյան  եւ ուկրաինական պատերազմների լույսի ներքո, այս փաստը գրավեց Չինաստանի ուշադրությունը:

Ուստի զարմանալի չէ, որ Ադրբեջանը սկսել է նախաձեռնել համագործակցությունը եվրասիական տերությունների եւ նրանց ինստիտուտների հետ: Դեռ վաղ է գնահատել՝ սա տեղաշարժ է, թե ավանդական հավասարակշռված արտաքին քաղաքականության շարունակություն: Սակայն Բաքուն առայժմ հաջողությամբ ամրապնդում է իր դիրքերը տարածաշրջանային առումով մեկուսացված Հայաստանի հաշվին: Այս հոդվածը կանդրադառնա արտաքին քաղաքականության այս էվոլյուցիային՝ ընդգծելով ադրբեջանցի փորձագետների հիմնական փաստարկները եւ վերլուծելով այս զարգացման ազդեցությունը Հարավային Կովկասի վրա:

Չինաստանի հետ համագործակցություն

2024 թվականի հուլիսի 3-ին Ադրբեջանը եւ Չինաստանը համատեղ հռչակագիր ընդունեցին «ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին»: Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ժողովից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպման ժամանակ առաջնորդները բարձրացրել են իրենց երկրների երկկողմ հարաբերությունները «ռազմավարական գործընկերության» մակարդակի եւ խոստացել են խթանել Միջին միջանցքի շինարարությունը, որը կամրապնդի կապը եւ «կապահովի Չինաստան-Եվրոպա բեռնատար գնացքների անխափան եւ կայուն գործարկումը»։

Համաձայնագիրը կարելի է համարել Բաքվի դիվանագիտական հաջողությունը: Փաստաթղթում նշվում է, որ Պեկինը ողջունում է ՇՀԿ-ի հետ կապերն ամրապնդելու Բաքվի հավակնությունները, եւ «Չինաստանը ողջունում է Ադրբեջանի մասնակցությունը BRICS համագործակցությանը»: Այն նշում է նաեւ, որ երկու երկրները միմյանց ընկալում են որպես «վստահելի գործընկերներ»: Չինաստանի համար կարեւոր է, որ փաստաթղթում ասվում է, որ Բաքուն պաշտպանում է «Մեկ Չինաստանի սկզբունքը» ու Թայվանը համարում է Չինաստանի տարածքի անբաժանելի մասը:

Ադրբեջանի համար կարեւոր է, որ փաստաթուղթը նշում է, որ Չինաստանն աջակցում է Հարավային Կովկասում Բաքվի առաջարկած խաղաղության օրակարգին եւ «հակաարդյունավետ է համարում առճակատման պահպանմանն ուղղված աշխարհաքաղաքական ինտրիգները»: Այս արտահայտությունը հստակ ցույց է տալիս, որ Չինաստանը դեմ է եվրոպական կամ ԱՄՆ դիվանագիտական ներգրավմանը տարածաշրջանում: Ավելին, երկու կողմերը պարտավորվել են պայքարել ահաբեկչության, անջատողականության եւ ծայրահեղականության դեմ: Սա առանցքային դիվանագիտական հանգրվան էր երկու երկրների համար, քանի որ Բաքուն երաշխավորեց Չինաստանի աջակցությունը «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը», իսկ Պեկինը երաշխավորեց Բաքվի լռությունը Սինցզյանի խնդրի շուրջ:

Ինչ վերաբերում է տնտեսական հայեցակետին, փաստաթղթում նշվում է, որ կողմերը նպատակ ունեն ամրապնդել իրենց տարանցիկ եւ տրանսպորտային փոխգործակցությունը: Չինաստանն պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն մասնակցել Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի կառուցմանը եւ գործարկմանը (հայտնի է որպես «Միջին միջանցք»): Այն ասում է նաեւ, որ Չինաստանը սերտորեն կաշխատի Ադրբեջանի եւ երթուղու մյուս երկրների հետ՝ «միասնաբար նպաստելու Չինաստան-Եվրոպա բեռնատար գնացքների եւ հակառակ ուղղությամբ հարավային միջանցքի անխափան շահագործմանը եւ արագ զարգացմանը»: Այս համատեքստում զարմանալի չէ, որ Ադրբեջանը քարոզում է «Զանգեզուրի միջանցքի» պատումը՝ որպես Միջին միջանցքի պոտենցիալ ճանապարհ, ուզում է ստանալ Չինաստանի աջակցությունը ու լրացուցիչ ճնշում գործադրել Հայաստանի վրա:

Մուհամեդ Մամեդովի եւ Շահիմ Աֆանդիեւայի «Չինաստանի պա՞հ Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ» հոդվածում, որը հրապարակել է Բաքվում գործող Թոփչուբաշովի կենտրոնը, հեղինակները պնդում են, որ «Արեւմուտքի կողմից Հայաստանին տնտեսական եւ քաղաքական ոլորտներում աջակցությունը երկպառակություն է առաջացրել Արեւմուտքի հետ Ադրբեջանի հարաբերություններում»: Ըստ հեղինակների՝ այս գործոնը թուլացրել է Ադրբեջանի կապերը իր ավանդական հավասարակշռված արտաքին քաղաքականության հենասյուներից մեկի հետ: Այնուամենայնիվ, սա Բաքվի կողմից հաշվարկված քայլ էր՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունը, երբ Չինաստանը 2023-ի հուլիսին Վրաստանի հետ նման համաձայնագիր ստորագրեց: Հեղինակները պնդում են, որ Պեկինը ուզում է բարելավել իր դիրքերը Հարավային Կովկասում, մինչ Ռուսաստանի ուշադրությունը տարածաշրջանից շեղվել է ուկրաինական պատերազմի պատճառով: Ավելին, Մամեդովը եւ Աֆանդիեւան պնդում են, որ Բաքուն որոշակի «շրջադարձ» է կատարել դեպի Չինաստան, եւ այդ քաղաքականությունը խորացավ Արցախյան երկրորդ պատերազմից հետո, քանզի Բաքուն ցանկանում է ավելի սերտ գործընկերություն Չինաստանի հետ աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական ոլորտներում: Միեւնույն ժամանակ, Բաքուն նպատակ ունի ապահովել Չինաստանի աջակցությունը 2020-ի պատերազմից հետո ստեղծված նոր տարածաշրջանային ստատուս քվոյի համար՝ երկյուղալով, որ արտատարածաշրջանային կամ տարածաշրջանային տերությունները կփորձեն փոխել ուժերի հավասարակշռությունը: Հարկ է նշել, որ 2020-ի պատերազմից հետո Բաքուն չինական ընկերություններին հրավիրել է ներդրումներ կատարել նոր գրավված տարածքներում: Բաքվի տեսանկյունից, Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը ձեւավորվող գլոբալ եւ տարածաշրջանային բազմաբեւեռ կարգի ֆոնին կծառայի իր շահերին՝ կանխելով մեկ ուժի (Ռուսաստանի կամ Արեւմուտքի) գերիշխանությունը Հարավային Կովկասում: Այս համատեքստում Բաքուն դիմել է ՇՀԿ-ում իր կարգավիճակը երկխոսության գործընկերոջից դիտորդ երկրի փոխելու համար (նման քայլի են դիմել նաեւ Հայաստանը, Բանգլադեշը, Կամբոջան եւ Շրի Լանկան):

Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիեւը չի պաշտպանում այն փաստարկը, որ Բաքուն շրջադարձ է կատարել դեպի Արեւելք, թեեւ համաձայն է, որ որոշակի տեղաշարժ կա: X-ում իր գրառման մեջ նա ասում է, որ ներկայիս քաղաքականությունը շարունակությունն է Ադրբեջանի ավանդական «հավասարակշռված արտաքին քաղաքականության». «ՇՀԿ-ում Ադրբեջանի մասնակցությունից եւ կարգավիճակը բարձրացնելու ցանկությունից, Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումից եւ BRICS-ի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելուց հետո որոշ փորձագետներ շտապեցին ասել, որ Ադրբեջանը հրաժարվում է ավանդական հավասարակշռված արտաքին քաղաքականությունից: Չնայած դեպի Արեւելք որոշակի տեղաշարժի (որը մասամբ պայմանավորված էր Արեւմուտքի վերաբերմունքով), Ադրբեջանի նախագահի մասնակցությունը Եվրոպական տնտեսական համայնքի գագաթնաժողովի հանդիպումներին եւ այնտեղ արված մեկնաբանությունները ցույց են տալիս, որ ընդհանուր առմամբ երկիրը շարունակում է իր հավասարակշռված արտաքին քաղաքականությունը»:

Այսպիսով, բազում ադրբեջանցի փորձագետներ իսկապես կարծում են, որ որոշակի տեղաշարժ կա երկրի արտաքին քաղաքականության մեջ, սակայն այն չի կարող համարվել «շրջադարձ»: Այն արձագանք է տարածաշրջանում Արեւմուտքի ներգրավվածությանը «հօգուտ Հայաստանի», ինչպես հայտարարել է Բաքվի Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը:

Ինչո՞ւ է Բաքուն ցանկանում միանալ BRICS-ին

2024-ի հուլիսի 11-ին Սանկտ Պետերբուրգում BRICS-ի խորհրդարանական ֆորումում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբե Գաֆարովան հայտարարեց, որ Ադրբեջանը հավակնում է դառնալ BRICS-ի լիիրավ անդամ։ Այս քայլին աջակցեց Պեկինը, ինչպես նշված է համատեղ հռչակագրի համաձայնագրում:

Ադրբեջանի ԱԳՆ վերլուծության եւ ռազմավարական հետազոտությունների վարչության ղեկավար Մահր Քասիմովը 2024-ի ապրիլին «Ադրբեջանը եւ BRICS-ը. հնարավորություններ եւ հեռանկարներ» խորագրով միջոցառման ժամանակ ասաց, որ Բաքուն ակտիվորեն համագործակցում է Չինաստանի եւ BRICS-ի այլ անդամների հետ: Նա նշեց, որ BRICS-ը գրավիչ է Բաքվի համար, քանի որ դրա անդամ երկրները ունեն մեծ աշխատաշուկա եւ բնական ռեսուրսներ, ինչպես նաեւ աջակցում են այնպիսի խոշոր կազմակերպություններին, ինչպիսիք են ՄԱԿ-ի ԱԽ-ն, G20-ը եւ ՇՀԿ-ն: Քասիմովը հավելեց. «Այնպիսի հարցեր, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանության անձեռնմխելիությունը, հատուկ ընդգծված են BRICS-ի փաստաթղթերում: BRICS-ի շրջանակներում երեք հիմնական ուղղություններն են՝ քաղաքականություն եւ անվտանգություն, ֆինանսներ եւ տնտեսություն, մշակույթ եւ ժողովուրդների միջեւ հարաբերություններ»:

«Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում ադրբեջանցի պատգամավոր Թահիր Միրկիսիլին ասաց, որ 2023-ին Ադրբեջանի ապրանքաշրջանառության 20%-ը բաժին է ընկել BRICS-ին, իսկ Ռուսաստանը եւ Չինաստանը նրա երրորդ եւ չորրորդ խոշոր առեւտրային գործընկերներն են։ Պատգամավորն ընդգծել է, որ Բաքուն կարող է զգալի տարանցիկ դեր խաղալ Չինաստանի եւ Եվրոպայի միջեւ «Արեւելք-Արեւմուտք» եւ Ռուսաստան-Իրան-Հնդկաստան «Հյուսիս-Հարավ» միջանցքներով: Նա հավելեց, որ Բաքուն նպատակ ունի շարունակել եւ խորացնել հարաբերությունները ԵՄ-ի, BRICS-ի եւ ՇՀԿ-ի հետ, քանի որ համաշխարհային իրողությունների ներկա պայմաններում դրանք Ադրբեջանի տնտեսական քաղաքականությանը համահունչ քայլեր են: Ադրբեջանցի պատգամավորը ասաց նաեւ, որ, ի տարբերություն այլ կազմակերպությունների, BRICS-ին անդամակցությունը չի ուղեկցվում պետությունների ազգային շահերի եւ տարածքային ամբողջականության սահմանափակումներով, եւ Բաքուն կարող է շարունակել հավասարակշռել Արեւմուտքն ու Արեւելքը:

Հստակ ժամկետ չկա, թե երբ է Ադրբեջանը մտադիր միանալ դաշինքին: Տնտեսագետ Նաթիգ Ջաֆարին ակնարկել է, որ Ադրբեջանը կարող է դաշինքին միանալ Թուրքիայի հետ, քանի որ Անկարան նույնպես հետաքրքրություն է ցուցաբերել այդ առումով։ Անկարայի եւ Բաքվի միանալը կարող է խրախուսել Կենտրոնական Ասիայի երկրներին: Այդպիսով BRICS-ը կուլ կտա ՇՀԿ-ի անդամների մեծ մասը եւ կդառնա Եվրասիայում իրավիճակն արմատապես փոխելու ունակ գործոն:

Դիտարկումներ

Չինաստանի տնտեսական ներգրավվածությունը Կենտրոնական Ասիայում՝ Ռուսաստանի ազդեցության թուլացման պայմաններում, ծառայում է Բաքվի շահերին, քանի որ այն հույս ունի քաղել չինական ներդրումների օգուտները Միջին միջանցքում, որը Չինաստանը Կասպիական տարածաշրջանով կապում է Եվրոպային: Ի՞նչ մասշտաբով Չինաստանը տնտեսապես եւ քաղաքականապես կներգրավվի Հարավային Կովկասում եւ արդյո՞ք Պեկինը նպատակ ունի ընդլայնվել Ռուսաստանի եւ Թուրքիայի հաշվին, դեռեւս բաց հարցեր են: Այս զարգացումները կախված կլինեն ուկրաինական պատերազմի ելքից եւ հակամարտությունների կարգավորման գործընթացից, ինչպես նաեւ տարածաշրջանում ազդեցության գոտու վերագծելուց: Ուստի վաղ է պնդել, որ Ադրբեջանը շրջադարձ է կատարում դեպի Չինաստան:

Տարածաշրջանում Չինաստանի ազդեցության աճը ողջունել են նաեւ Ռուսաստանն ու Իրանը, քանի որ Պեկինը համարում են տարածաշրջանում Արեւմուտքի ազդեցությունը չեզոքացնելու կարեւոր դերակատար: Առայժմ Բաքուն նպատակ ունի խորացնել գործընկերային կապերը Չինաստանի հետ եւ ներգրավվել եվրասիական կառույցների հետ, ինչպիսիք են ՇՀԿ-ն եւ BRICS-ը՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի ազդեցությունը հավասարակշռելու, տարածաշրջանային բազմաբեւեռությանը նպաստելու եւ քաղաքական եւ տնտեսական մանեւրերի նոր տարածքներ ու տարբերակներ ստեղծելու համար:

Այս վերլուծությունից կարելի է անել մի քանի եզրակացություն, որոնք կազդեն Հարավային Կովկասի վրա: Ադրբեջանի՝ BRICS-ին միանալը եւ ՇՀԿ-ում իր կարգավիճակի բարձրացումը կմեծացնի նրա տնտեսական եւ քաղաքական ներգրավվածությունը Չինաստանի, Ռուսաստանի եւ եվրասիական այլ դերակատարների հետ: Ավելին, Չինաստանի աճող հետաքրքրությունը Միջին միջանցքի նկատմամբ՝ որպես Եվրոպա տանող միակ ցամաքային ուղի, կարող է Ադրբեջանին դրդել ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա «Զանգեզուրի միջանցքի» հարցում: Չինաստանը կաջակցի այս ճնշմանը, քանի որ ուզում է ունենալ այլընտրանքային եւ ավելի կարճ ճանապարհ Հարավային Կովկասով՝ հաշվի առնելով տարածաշրջանում քաղաքական անորոշությունը: Սա կարող է նաեւ ուժեղացնել Ռուսաստանի, Չինաստանի եւ Թուրքիայի համագործակցությունը՝ Միջին միջանցքը միացնելով Հայաստանի հարավում գտնվող Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին՝ չեզոքացնելով Սյունիքի հետ կապված Իրանի մտավախությունները: Այս գործոնը զգալիորեն կնվազեցնի Արեւմուտքի ազդեցությունը տարածաշրջանում:

Եվ վերջապես, Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ Ադրբեջանի ճկուն արտաքին քաղաքականությունը մեծացնում է երկրի աշխարհատնտեսական նշանակությունը տարածաշրջանային եւ համաշխարհային տերությունների համար: Անկախ Բաքվում մարդու իրավունքների հետ կապված վիճակից եւ արցախահայերի էթնիկ զտումից՝ Արեւմուտքը դեռեւս գնահատում է Ադրբեջանը՝ էներգետիկ ռեսուրսների եւ Արեւելք-Արեւմուտք տարանցիկ դերի համար: Ահա թե ինչու եվրոպական որոշ երկրների եւ Ադրբեջանի միջեւ «մութ ամպը» ժամանակավոր է: Արեւելքի համար Բաքուն նույն նշանակությունն ունի՝ հիմնականում տնտեսական միջանցքների հետ կապված: Այս ճկունությունը թույլ կտա Ադրբեջանին տարածաշրջանային եւ միջազգային աջակցության լոբբինգ իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» օգտին: Նման հարցերը պաշտոնական մակարդակով արդեն բարձրացվում են ԱՄՆ-ում, ներառյալ այն փաստարկները, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ առեւտրային ուղիների բացումը կարող է հեշտացնել առեւտուրը Կենտրոնական Ասիայի եւ Միջերկրական ծովի միջեւ: Այդուհանդերձ, Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հիմնական վեճը կապված է Հայաստանի հարավով անցնող այս ճանապարհների կարգավիճակի հետ, քանի որ ԱՄՆ-ը դեմ է, որ Ռուսաստանը վերահսկի այդ ռազմավարական ուղիները:

Երկարաժամկետ հեռանկարում եւ եվրասիական տերությունների աճող ճնշման ֆոնին ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունը կարող է ամբողջությամբ դուրս գալ արեւմտյան դերակատարների վերահսկողությունից, եւ Ադրբեջանը կարող է հայտնվել ծանր վիճակում՝ փորձելով հավասարակշռություն գտնել թուլացած կամ մեկուսացված Արեւմուտքի եւ եվրասիական բազմաթիվ տերությունների միջեւ: Հնդկաստանի, Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի շահերը տարբեր ոլորտներում չեն համընկնում, եւ Ադրբեջանը կարող է հայտնվել նրանց վեճերի միջեւ մանեւրելու դիրքում:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net