Մարչյուլյոնիսի «դասն» ու Նեմովի չկայացած այցը

Հուլիսի 26-ին Փարիզում բացվեցին Օլիմպիական խաղերը: Այդ առիթով հիշեցի, որ 10 տարի առաջ, 2014 թվականի ամռանը Երևանում հյուրընկալել էինք Օլիմպիական խաղերի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր, լեգենդար լիտվացի բասկետբոլիստ Շարունաս Մարչյուլյոնիսին:

Հայրս պատանեկության տարիներին բասկետբոլ էր խաղում եւ Հայկական ԽՍՀ երիտասարդական հավաքականի անդամ էր, ուստի բասկետբոլը մեր ընտանիքում միշտ հատուկ տեղ ուներ։ Իհարկե, պաշտում էինք լիտվական բասկետբոլը եւ երկրպագում էինք Կաունասի «Ժալգիրիսին», բայց պապայի ամենասիրած խաղացողը Շարունաս Մարչյուլյոնիսն էր, որը 1981-ից 1989 թվականները հանդես էր գալիս Վիլնյուսի «Ստատիբա» թիմում:

Այն մասին, թե ինչպես Մարչյուլյոնիսին հրավիրեցինք Հայաստան եւ թե ինչու Լիտվան հատուկ տեղ ունի իմ սրտում, գրել եմ Գեդիմինասի աշտարակը, ծնողներս եւ «լիտվական ցիկլը» սյունակում, բայց առիթ չէր եղել գրելու, որ Մարչյուլյոնիսի այցը մեկնարկայինն էր «Մեծ չեմպիոններ» նախագծում, որը Մեդիամաքսը իրագործում էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ։

Բայց այնպես ստացվեց, որ նախագիծը շարունակություն չունեցավ։ Մարչյուլյոնիսի այցից մի քանի ամիս անց, 2014 թվականի սեպտեմբերին, Հայաստան պետք է գար եւ երեխաների համար վարպետության դասեր անցկացներ ռուսաստանցի անվանի մարզիկ, քառակի օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Նեմովը։

Նախապատրաստական աշխատանքները կատարել էինք, սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանի եւ Ալբերտ Ազարյանի հետ քննարկել էինք բոլոր մանրամասները։ Սակայն ժամանումից մի քանի ժամ առաջ մեզ հետ կապվեց Նեմովի կինը (որը նաեւ նրա մենեջերն է) եւ ասաց, որ իրենք թյուրիմացաբար օդանավակայան են եկել առանց միջազգային անձնագրերի եւ այլեւս չեն հասցնի քաղաք վերադառնալ եւ վերցնել դրանք։ Ինչ արած՝ ստիպված եղանք նոր տոմսեր ամրագրել հյուրերի համար եւ տեղափոխել բոլոր միջոցառումները մոտ երկու շաբաթով։ Սակայն երկու շաբաթ անց Նեմովի կինը կրկին հայտնեց ինչ-որ տեխնիկական խնդիրների մասին եւ առաջարկեց կրկին տեղափոխել միջոցառումները։ Մենք էլ մերժեցինք՝ ասելով, որ այլեւս չենք կարող «տանել-բերել» մարդկանց եւ հատկապես Նեմովին այդքան սպասող փոքրիկ մարմնամարզիկներին։

Վստահ եմ, որ Ալեքսեյ Նեմովը որեւէ հետին միտք չուներ եւ իսկապես ցանկանում էր Հայաստան գալ, բայց ինչպես ասում են, երբեմն աստղերը չեն դասավորվում այնպես, ինչպես մենք ենք ցանկանում։

Մարչյուլյոնիսի հետ առաջին ընթրիքի սկզբում նա շատ ինքնամփոփ էր, բայց հետո աստիճանաբար սկսեց «բացվել»։ Ու պատմեց, որ երբ արդեն օլիմպիական չեմպիոն էր ու եկավ ԱՄՆ՝ աշխարհի ուժեղագույն լիգայում՝ NBA-ում հանդես գալու համար, հայտնաբերեց, որ «բասկետբոլ խաղալ չգիտի»։ «Այն խաղը, որը մենք էինք խաղում ԽՍՀՄ-ում եւ այն, ինչ կար NBA-ում, շատ տարբեր էին», - ասում էր նա։ Մարչյուլյոնիսը պատմում էր, որ մի քանի ամսվա քրտնաջան ֆիզիկական եւ հոգեբանական աշխատանք պահանջվեց, որ սովորի «նոր» բասկետբոլին։

Անգամ եթե դուք օլիմպիական չեմպիոն եք եւ հասել եք մեծ սպորտի գագաթին, ոչինչ երաշխավորված չէ։ Մարչյուլյոնիսը այդ «դասը» ես լավ եմ հիշում։

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Читайте на 123ru.net