Հայաստանի եւ Վրաստանի երիտասարդները համատեղ ծրագրի են մասնակցում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կազմակերպած ծրագրի նպատակն է «նպաստել հայ եւ վրացի պատանիների ու երիտասարդների միջեւ հաղորդակցման ապահովմանն ու միջմշակութային-երիտասարդական կապերի ստեղծմանը»:
Ծրագրի մասնակիցները բաժանվել են 5 խմբի՝ յուրաքանչյուրում 6-ական վրացի եւ հայ մասնակից։ Խմբերին կցված է մեկական խմբավար, որը ծրագրի 7 օրերի ընթացքում համակարգելու եւ առաջնորդելու է խմբի մասնակիցներին տարբեր միջոցառումների ընթացքում։
Ծրագրի կազմակերպման եւ իրականացման աշխատանքներն իրականացնում է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ)։