Գնացքների սաբոտաժում Մակրոնը մեղադրում է ձախ գրքեր կարդացողներին

Ֆրանսիայի անարխիստները պաշտոնապես մեղադրվում են գնացքների աշխատանքը խափանելու մեջ։ Նրանք Գի Դեբոր են կարդացել։

The post Գնացքների սաբոտաժում Մակրոնը մեղադրում է ձախ գրքեր կարդացողներին first appeared on Epress.am.

Հուլիսի 26-ին Ֆրանսիայի արագընթաց գնացքների աշխատանքը խափանելու համար ոստիկանությունը ձերբակալել է «ծայրահեղ ձախ ակտիվիստի»։ Կալանավորվածի մոտ հայտնաբերվել են երկաթուղուն պատկանող տարածքների բանալիներ, էլեկտրատեխնիկական գործիքներ և ձախական գրականություն՝ հայտարարել է Ֆրասիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դառմանինը, ով ձախ բնապահպաններին «էկո-տեռորիստներ» է անվանում։

Փարիզում Օլիմպիական խաղերի նախաշեմին սաբոտաժնիկները վառել էին TGV երկաթուղու մի քանի կայանները՝ թիրախավորելով ցանցի «նեռվային կենտրոնները» պերիֆերիայում և կտրելով կապը Փարիզի հետ։ Շուրջ 80.000 ճամփորդներ ստիպված են եղել հետաձգել ուղևորությունները։ 

TGV-ն արագընթաց՝ 300կմ/ժ-ով աշխատող գնացքներ են, որոնք սնվում են էլեկտրական հոսանքով։ Իշխանությունները դրանք համարում են ինքնաթիռի «կանաչ» այլընտրանք։ Սակայն բնապահպանները դեմ են արագընթաց էլեկտրագնացքներին, որոնք հանուն հարուստների հարմարության վտանգում են երկաթգծի մոտ բնակվող մարդանց բնականոն կյանքը և կենսաբազմազանությունը, մասնավորապես թռչուններին։ 

Ֆրանսիայի իշխանությունները ցայտնոտի մեջ են սաբոտաժից: Օլիմպիական խաղերի անվտանգության պատրվակով նրանք կիրառում են աննախադեպ վերահսկողության միջոցներ. արհեստական բանականությամբ աշխատող սարքեր, դեմքը ճանաչող ծրագրով տեսախցիկներ են տեղադրվել բոլոր հանրային վայրերում։ Այս վերահսկողության օրենքն ընդունվել է անցյալ տարի, չնայած ֆրանսիացի իրավապաշտպանները և Amnesty International-ը այն անվանել են դիստոպիայի նախանշան և ներխուժում անձնական կյանք, որ կարող է շարունակվել նաև Խաղերի ավարտից հետո։ 

Ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել հարձակումը։ Մեդիայում շաբաթ օրը  տարածվել է չստորագրված մի հայտարություն, որը սոլիդարություն է հայտնել սաբոտաժնիկներին և քննադատել Օլիմպիական խաղերը որպես «Նացիոնալիզմի տոն» և ազգային պետությունների շքերթ։

Ֆրանսիական  պաշտոնյաներից ոմանք շտապել են վարկածներ առաջ քաշել, որ «տեռորիզմի» հետևում կանգնած է Ռուսաստանը։ Իսրայելի արտաքին գործերի նախարարը մեղադրել է Իրանից կառավարվող «չարիքի ուժերին և ռադիկալ իսլամիստներին»։  

Սա երկրորդ դեպքն է, երբ Ֆրանսիայի անարխիստները պաշտոնապես մեղադրվում են գնացքների աշխատանքը խափանելու մեջ։ 2008 թվականին 9 անարխիստներ դատվեցին Իտալիա-Ֆրանսիա երկաթուղու սաբոտաժի համար։ Մեղադրականի հիմքը կրկին ձախական գրքերն էին, գլխավոր մեղադրյալը՝ Ժուլյեն Կուպան, Գի Դեբորի մասնագետ էր, փիլիսոփայության դասախոս։ Տաս տարվա դատավարությունից հետո ակտիվիստները արդարացվեցին։ 

Ֆրանսիայի ներքին հետախուզական ծառայության նախագահ Նիկոլա Լերները հայտարարել էր, որ Էմանուել Մակրոնի՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու որոշումը ջղայնացրել է անարխիստական խմբերին, որոնք բողոքի ցույցերից անցել են սաբոտաժի, պետական և մասնավոր գույքի վնասման կամ թալանի։  

«Փորձ է արվում ձախ ակտիվիստներին նույնացնել ֆաշիստների հետ, ապացուցել, որ նրանք էլ են բռնության աղբյուր։ Այս հակաձախական քարոզը  իշխանությունների կողմից այսօր ավելի շատ է, քանի որ վերջին ընտրություններում ձախերը հաղթեցին Մակրոնին», – Epress.am-ին ասել է  ֆրանսիացի ակտիվիստ Կ.Լ..-ն։

Չնայած  գործով կա ձերբակալված՝ այսօր էլ է Ֆրանսիայում սաբոտաժի թիրախ է դարձել ինտերնետ կապը։ Ֆրանսիայի հիմնական ինտերնետ պրովայդերը և միակ մատակարար SFR-ը հայտարարել է, որ իր մալուխները կտրել են։ 

շապիկի լուսանկարը՝ «Օլիմպիզմի հիմն» պերֆորմանսից

The post Գնացքների սաբոտաժում Մակրոնը մեղադրում է ձախ գրքեր կարդացողներին first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net