Արյունալի բախումներից հետո Ղրղզստանն ու Տաջիկստանը ճշտել են սահմանի 94%-ը

Ղրղզստանի և Տաջիկստանի միջև ամենամասշտաբային և արյունալի էսկալացիան եղավ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին։

The post Արյունալի բախումներից հետո Ղրղզստանն ու Տաջիկստանը ճշտել են սահմանի 94%-ը first appeared on Epress.am.

Ղրղզստանն ու Տաջիկստանը համաձայնեցրել են ​​երկու երկրների սահմանների վիճելի հատվածների 94%-ը, հայտնում են Ղրղզստանի նախագահի աշխատակազմից։

Օգոստոսին Բատկենում կկայանա երկու երկրներին դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովների հերթական նիստը, որի ընթացքում կողմերը կբանակցեն չդեմարկացված սահմանի 6 տոկոսի շուրջ։

Տաջիկստանի և Ղրղըզստանի ընդհանուր սահմանը 987 կիլոմետր է։ Մինչ այս սահմանի գրեթե կեսը դեմարկացված չէր, իսկ 30%-ը վիճելի տարածքներ էին։ Այդ պատճառով երկու երկրների սահմանամերձ բնակչությունը հաճախակի ունենում էր ջրի, ճանապարհների, արոտավայրերի հասանելիության խնդիրներ և սահմանային բախումներ։

Ըստ Տաջիկստանի իշխանությունների՝ վերջին 12 տարիների ընթացքում տաջիկ-ղրղզական սահմանին ավելի քան 230 միջադեպ է տեղի ունեցել։

Ղրղզստանի և Տաջիկստանի միջև ամենամասշտաբային և արյունալի էսկալացիան եղավ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Սամարղանդում Շանհայական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի նախօրեին։ Այն տևեց մինչև սեպտեմբերի 19-ը։ Ռազմական գործողությունները սկսելու մեղադրանքները փոխադարձ էին։

Ղրղզստանի իշխանությունների տվյալներով՝ հակամարտության ընթացքում ղրղզական կողմն ունեցել է 63 զոհ, մոտ 140 հազար մարդ տարհանվել է։ Տաջիկստանն էլ հայտնում էր 83 զոհվածի մասին։

2022 թվականի սեպտեմբերի 20-ին երկրները ստորագրել են խաղաղության պայմանագիր և սկսել դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը։

The post Արյունալի բախումներից հետո Ղրղզստանն ու Տաջիկստանը ճշտել են սահմանի 94%-ը first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net