ԱՄՆ ցանկանում է Կովկասն ազատել «Չինաստանի եւ Ռուսաստանի վնասակար ազդեցությունից»
«Ժողովրդավարության մարտահրավերները պահպանվում են, իսկ որոշ տեղերում հետընթացը լուրջ խնդիր է: Մենք պետք է շարունակենք կենտրոնանալ այնպիսի երկրների վրա, ինչպիսին Վրաստանն է, աշխատելով համախոհ գործընկերների հետ՝ զարգացնելու ժողովրդավարությունը ամրապնդող քաղաքականությունը եւ խրախուսելու այդ կառավարություններին վերադառնալ եվրատլանտյան ուղի», - ասել է դիվանագետը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ:
«Մենք օգնում ենք Արեւմտյան Բալկանների, Մոլդովային եւ Կովկասի երկրներին կառուցել Չինաստանի եւ Ռուսաստանի վնասակար ազդեցությունից անկախ ճանապարհ։ Այս տարածաշրջանների որոշ էլիտաներ դեմ են ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին միանալու համար անհրաժեշտ կոշտ բարեփոխումներին: Մենք պետք է աշխատենք միասին, որպեսզի ապահովենք այդ բարեփոխումների իրականացումը»,- ասել է Ջեյմս Օ'Բրայենը: