ԱՄՆ–ն և ԵՄ–ն ուզում են Հարավային Կովկասը վերածել երկրորդ հակառուսական ճակատի․ ՌԴ ԱԳՆ–ն Երևանին և Բաքվին զսպվածության կոչ է արել

ԱՄՆ–ն և ԵՄ–ն ուզում են Հարավային Կովկասը վերածել երկրորդ հակառուսական ճակատի․ ՌԴ ԱԳՆ–ն Երևանին և Բաքվին զսպվածության կոչ է արել

ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են Հարավային Կովկասը վերածել երկրորդ հակառուսական ճակատի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասյինը

p

bԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/ԱՌԿԱ/․/b ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են Հարավային Կովկասը վերածել երկրորդ հակառուսական ճակատի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասյինը։

/p

p

«Տարածաշրջանում գլխավորը Արևմուտքի` ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվ գործողություններն են՝ քանդելու գոյություն ունեցող կապերը Հարավային Կովկասում։ Արևմտյան երկրները ցանկանում են ապակայունացնել տարածաշրջանը, այն վերածել լարվածության հերթական օջախի կամ նույնիսկ երկրորդ ճակատի ռուսական սահմանների մոտ։ Դրա համար նրանք փորձում են ներթափանցել տարածաշրջանային գործընկերների հետ մեր բազմաբնույթ հարաբերությունների բոլոր ոլորտները: Ընդ որում հատուկ ուշադրություն է դարձվում անվտանգության թեմային», – ասել է Նաստասյինը՝ մեկնաբանելով Արևմուտքի հետ պաշտպանական համագործակցության ակտիվացման ֆոնին Հայաստանի հասցեին հնչող Ադրրբեջանի սպառնալիքների մասին հարցին։

/p

p

Նա նշել է, որ Ռուսաստանը կողմ է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր վեճերը լուծվեն բացառապես քաղաքական–դիվանագիտական միջոցներով։

/p

p

«Լարվածությունից խուսափելու համար կոչ ենք անում Բաքվին և Երևանին դրսևորել զգուշություն, խուսափել ռազմատենչ հռետորաբանությունից, ջանքերը կենտրոնացնել փոխադարձ ընդունելի լուծումներ փնտրելու ուղղությամբ, որոնք նպաստում են Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման շուտափույթ ձեռք բերմանը», – հայտարարել է նա։

/p

p

Նաստասյինը նշել է, որ այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզը եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է։

/p

p

«Քանի որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ձգձգվում է, երկարաժամկետ առճակատման ընթացքում երկու կողմից էլ կային հազարավոր փախստականներ և տեղահանվածներ։ Ռուսաստանը հետևողականորեն կողմ է Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։ Հենց դրան է ուղղված ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրը։ Դրանք ապահովում են բարդ խնդիրների փուլային լուծում, այդ թվում՝ սոցիալական և հումանիտար բնույթի: Խոսքը ոչ միայն փախստականների, այլև «հուշարձանների պատերազմի» շարունակությունը կանխելու մասին է», - ասել է նա։

/p

Читайте на 123ru.net