ԱՄՆ-ն դադարեցնում է ավելի քան $ 95 միլիոնի հատկացումը Վրաստանին
Բլինքենը հիշեցրել է, որ մայիսի 23-ին՝ «Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններից հետո», ինքը հայտարարել էր Միացյալ Նահանգների եւ Վրաստանի միջեւ երկկողմ համագործակցության համապարփակ վերանայման մասին եւ նշել է, որ դադարեցման մասին որոշումն այդ վերանայման արդյունք է:
«Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողությունները եւ կեղծ հայտարարությունները անհամատեղելի են ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու նորմերի հետ։ Չնայած այդ գործողությունների պատճառով մենք դադարեցնում ենք օգնությունը Վրաստանի կառավարությանը, Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել այն ծրագրերին եւ գործողություններին, որոնք օգուտ են բերում Վրաստանի ժողովրդին՝ ամրապնդելով ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, անկախ լրատվամիջոցները եւ տնտեսական զարգացումը», - հայտարարել է Բլինքենը:
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ 32 տարվա ընթացքում Միացյալ Նահանգները ընդհանուր առմամբ ավելի քան $ 6,2 միլիարդի օգնություն է տրամադրել Վրաստանին: