Հայաստանը կմասնակցի «Food Africa 2024» սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը կմասնակցի «Food Africa 2024» սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսին

Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական հայկական տաղավարով

p

bԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/ԱՌԿԱ/․/b Դեկտեմբերի 3-5-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կահիրե քաղաքում կանցկացվի «Food Africa 2024» սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսը, որի նպատակն է նպաստել առևտրային և բիզնես գործունեության կայուն զարգացմանը։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։

/p

p

Հիմնական ոլորտներն են սննդի և խմիչքի արդյունաբերությունը։

/p

p

Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական հայկական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։nbsp;

/p

p

Ցուցահանդեսին անցյալ տարիներին մասնակցել են 63 երկրների ներկայացուցիչներ՝ այդ թվում 500-ից ավել գնորդներ, տեղի են ունեցել 3000-ից ավել բիզնես հանդիպումներ։

/p

Читайте на 123ru.net