ՀՀ-ում ընդունվել է հսկիչ նշաններով գարեջրի դրոշմավորման փորձնական ծրագիր

ՀՀ-ում ընդունվել է հսկիչ նշաններով գարեջրի դրոշմավորման փորձնական ծրագիր

Ապրանքների դրոշմավորումը իրականացվելու է ապրանքի հատուկ տվյալների մատրիցային DataMatrix կոդով մակնշման միջոցով

p

bԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/ԱՌԿԱ//b․ ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել գարեջրի հսկիչ (նույնականացման) նշաններով մակնշման փորձնական ծրագրին։

/p

p

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2013-ից գարեջուրը և գարեջրային խմիչքները ՀՀ-ում ենթակա է դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման։ Վերոնշյալ կարգավորումներն ապահովելու նպատակով նպատակահարմար է ներդնել գարեջրի՝ հսկիչ նշաններով դրոշմավորման համակարգ։ Ընդ որում, մինչև դրոշմավորման համակարգի ներդրումն անհրաժեշտ է իրականացնել դրոշմավորման փորձնական ծրագիր։

/p

p

Ծրագրի հիմնական նպատակն է՝ տեխնոլոգիական նոր լուծումների կիրառմամբ Հայաստանում ներդրված ապրանքների շրջանառության հետագծելիության էլեկտրոնային համակարգի միջոցով ունենալ շուկայում ապրանքների շրջանառության ճշտգրիտ և իրատեսական պատկեր։

/p

p

Ապրանքների դրոշմավորումը իրականացվելու է ապրանքի հատուկ տվյալների մատրիցային DataMatrix կոդով մակնշման միջոցով։ Թվային դրոշմավորման կոդը չկեղծվող է, ունիկալ և չկրկնվող՝ ապրանքների յուրաքանչյուր միավորի համար։ Դրոշմավորման կոդերը արտադրողներին և ներմուծողներին տրամադրելու է Ազգային օպերատորը՝ թվային եղանակով։

br

Ծրագրի շրջանակներում բջջային հավելվածի ստեղծումը սպառողներին կօգնի հեշտությամբ ստուգել ապրանքի ծագման օրինականությունը և ունենալ ապրանքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, ունենալով նաև որակի նկատմամբ հասարակության անուղղակի վերահսկողություն։

/p

Читайте на 123ru.net