ՀՀ-ում ատոմակայանի կառուցումը կիրականացնի նորաստեղծ ընկերություն՝ 200 մլն դրամ կապիտալով

ՀՀ-ում ատոմակայանի կառուցումը կիրականացնի նորաստեղծ ընկերություն՝ 200 մլն դրամ կապիտալով

Նոր ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են պետությանը

p

bԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ /bՀայաստանի կառավարությունը այսօր հերթական նիստում հավանություն է տվել 200 մլն դրամ կանոնադրական կապիտալով «Նոր ատոմային էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերության ստեղծմանը (20.000 բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 10.000 դրամ անվանական արժեքով):

/p

p

Նոր ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են պետությանը։

/p

p

Նիստում քննարկվել է Հայաստանում փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ) ստեղծումը` ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով։

/p

p

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ մինչև 2040թ. էներգետիկ ոլորտի ռազմավարության մեջ նշվում է, որ գործող ատոմակայանի ժամկետի ավարտից հետո այդ փուլում լինելու է առնվազն նույն հզորությամբ նոր էներգաբլոկ, որը կշարունակի գործող ատոմակայանի նման աշխատել։

/p

p

«Այս գործընթացն ավելի կազմակերպված և ինստիտուցիոնալ իրականացնելու համար առաջարկում ենք ստեղծել այս կազմակերպությունն՝ ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից առկա ուղեցույցի հիման վրա։ Այսպիսի ուղեցույց կա, երկրների մեծ մասն այս ուղղությամբ հենց շարժվում են. սկզբնական փուլում ստեղծում են այսպիսի ընկերություն, որն էլ մնացած ամբողջ գործընթացը շարունակում է»,-նշեց նա։

/p

p

/p

p

Նրա խոսքով`ֆինանսավորումը կիրականացվի պետբյուջեի միջոցներով։

/p

p

/p

p

«Այս փակ բաժնետիրական ընկերությունը կլինի մեր նախարարության համակարգման ներքո», – ասաց նախարարը

/p

p

/p

p

Սանոսյանը նաև նշեց, որ նպատակն այն է, որ կադրերի համալրումից հետո այս կառույցի գործընկերները կառավարությանը եզրակացություն տան, թե մեթոդների, հզորության և շինարարության կառավարման առումով ինչպես պետք է առաջ շարժվել։

/p

«Կառավարության որոշումից հետո այս կազմակերպությունը պետք է դառնա այն կառույցը,

որը կիրականացնի ամբողջ շինարարության պրոցեսը` որպես իրականացնող պատվիրատու և հսկող

մարմին, որից հետո էլ հենց այս կազմակերպությունը կհանդիսանա նոր ատոմային էներգաբլոկի

շահագործող»,- ընդգծեց նախարարը։

Читайте на 123ru.net