Մեկնարկել է Ecoparsec Education էկոլոգիական կրթական հարթակը

 Մեկնարկել է Ecoparsec Education էկոլոգիական կրթական հարթակը

«Էկոպարսեկ» էկոլոգիական ՀԿ-ն հայտարարել է Ecoparsec Education էկոլոգիական հարթակի մեկնարկի մասին։

Այս հարթակում կտեղադրվեն Հայաստանի էկոլոգիային եւ ընդհանուր էկոլոգիական թեմաներին նվիրված դասընթացներ, մասնավորապես, կարող եք անցնել Երեւանի թափոնների տեսակավորմանը նվիրված դասընթաց։

Յուրաքանչյուր դասընթաց պարունակում է հարցաշար, որով հնարավոր է ստուգել ձեռք բերված գիտելիքները։

Հարթակը դասընթացներով հարստացնելու նպատակով «Էկոպարսեկ» ՀԿ-ն համագործակցության հրավեր է ուղղում Հայաստանում էկոլոգիայի բնագավառում գործող բոլոր կազմակերպություններին եւ անհատներին։

Նախագիծն իրականացվում է Hazardous Waste Management Yerevan-Warsaw-Tirana նախագծի եւ Երեւանի քաղաքապետարանի Թափոնների Տեսակավորման Վարչության հետ համագործակցությամբ։

Читайте на 123ru.net