Մետրոյի նոր տոմսավաճառը պահանջում է անձնական տվյալներ

Մրցույթին միակ դիմորդը և հետևաբար հաղթողը դարձել է TelCell-ը։

The post Մետրոյի նոր տոմսավաճառը պահանջում է անձնական տվյալներ first appeared on Epress.am.

Երևանի քաղաքապետարանը հինգ տարի ժամկետով TelCell ընկերությանն է հանձնել մետրոյի տոմսերի վաճառքի կազմակերպումը։ Գործարքով Երևանը ստանում է տոմսերի էլեկտրոնային վաճառքի սոֆթուերը, դրա դիմաց TelCell-ին է «տալիս» մետրոյից օգտվողներին, երևանցիներին և ոչ միայն։

«Քաղաքապետարանը զրո դրամ է հատկացրել միասնական տոմսային համակարգ ներդնելու համար։ Հաղթող կազմակերպության շահը այն է, որ հինգ տարիների ընթացքում նա ունենում է հնարավորություն նոր մարդկանց գրանցելու իր համակարգ», – անցյալ շաբաթ ասուլիսի ժամանակ հայտարարել է Տիգրան Ավինյանը։

Մրցույթին միակ դիմորդը և հետևաբար հաղթողը դարձել է TelCell-ը։ Առայժմ ոչ մի կողմը գործարքից չի ստացել Ավինյանի նշած շահը։

Երևանցիները հին ժետոնային համակարգից օգտվելու համար հերթերում են սպասում։ TelCell Wallet հավելվածից օգտվողները քիչ են, որովհետև հավելվածը չափազանց շատ անձնական բիոմետրիկ տվյալներ է պահանջում։ «Ես չեմ հասկանում՝ ինչու պիտի իմ անձնական տվյալներով կիսվեմ՝ ընդամենը հանրային տրանսպորտից օգտվելու համար»,- Epress.am-ի հետ զրույցում ասում է Երևանի բնակիչ Տաթևը։

Թեև հավելվածի կայքը հուսադրում է՝ «Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորված է տեղեկատվական անվտանգության կառավարման ISO (Ստանդարտացման միջազգային կազմակերպության-խմբ.) 2700:2013 համակարգով», իրականում նման ստանդարտ չկա։ Այլ նմանատիպ ISO ստանդարտների խորհուրդները հասանելի չեն օնլայն՝ անվճար և ընկերությունների կողմից ISO ստանդարտ գնելը դեռ չի նշանակում, որ դրանք կկիրառվեն։

Իսկ TelCell-ի կայքում դրամապանակի օգտագործման առաջարկում նշվում են սցենարներ, որոնց դեպքում ընկերությունը կարող է օգտագործողի նույնականացման տվյալները կամ նրա կատարած գործարքների մասին տեղեկությունները կիսվել այլ անձանց հետ. մասնավորապես, TelCell-ի գործունեության հետ կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում։

Օտարերկրյա քաղաքացիների համար էլեկտրոնային դրամապանակն ակտիվացնելը էլ ավելի բարդ է։ «Համակարգը չի կարողանում նույնականացնել իմ մասին ինֆորմացիան։ Ինձ ասեցին, որ արտասահմանցիներին սպասարկելու համար մոտենամ Փակ շուկայում գործող կիոսկ։ Աշխատակիցը ասեց, որ ինձ գրանցելն անհնար է, արտասահմանյան անձնագրերը չեն կարող նույնականացնել և դուրս հրավիրեց», – Epress.am-ի պատմում է Երևանի բնակիչ Քըրք Ուալասը։

Այսպես, TelCell Wallet-ի բաժանորդների ցանկը չի ավելանում Երևանի Մետրոպոլիտենում «ներդում անելուց» հետո։ Իսկ Երևանը ժետոնային համակարգից անցումը էլեկտրոնայինի ստիպված եղավ հետաձգել 2024-ի սեպտեմբերից 2025-ի հունվար։ Անցյալ շաբաթ Ավինյանը նաև հայտարարեց, որ տոմս գնելու նոր հնարավորություն է ավելացել. կայարաններում տեղադրվել են հաշվեբանկային քարտեր սպասարկող տերմինալներ, որոնցով հնարավոր կլինի գնել թղթյա տոմսեր՝ NFC-ով։

The post Մետրոյի նոր տոմսավաճառը պահանջում է անձնական տվյալներ first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net