Ղարաբաղցուն չեն ծեծել, արցխցիներին չեն հայհոյել. ՆԳՆ

Ոստիկանության բաժին գնալու պարեկների «առաջարկը» Երիցյանը մերժել է։ 

The post Ղարաբաղցուն չեն ծեծել, արցխցիներին չեն հայհոյել. ՆԳՆ first appeared on Epress.am.

Ղարաբաղցի Արամ Երիցյանին ձերբակալել են «պարեկների ծառայությանը միջամտելու» համար, զուգահեռ քննվում է 10 պարեկների կողմից նրան ծեծելու հաղորդումը՝ հաղորդել է Քննչական կոմիտեն։

Քննչականը, որպես ապացույց, հրապարակել է տեսանյութ, որում երևում են երկու պարեկների հետ Երիցյանի վեճը և քաշքշուքը։ Երիցյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը, սակայն, պնդում է, որ տեսանյութը կիսատ է։ Նա պահանջում է հրապարակել դրա ամբողջական և ձայնով տարբերակը։

Փաստաբան Ռոման Երիցյանը երեկ հայտարարել էր, որ ավտոմեքենան արգելված վայրում կայանելու համար մոտ 10 պարեկային ծառայողներ դաժանաբար ծեծել են իր եղբորը՝ Արամին, և տարբեր կոտրվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք։

«Մոտեցել են, խոսակցության ընթացքում արցունքաբեր գազը փչել են երեսին, ահավոր ծեծի ենթարկել, ձեռնաշղթաները հագցրել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք։ Հիմա իր ձեռքը կոտրված, թաթի մատները կոտրված և աչքերը չեն տեսնում, գլուխն ուռած վիճակում ինքը գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում։ Շտապօգնության մեքենան մոտեցել է, հիմա իրեն բուժզննության են ենթարկում», – ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել էր Երիցյանը։

ԼՂ փաստաբանների պալատի նախկին նախագահ, փաստաբան Էրիկ Բեգլարյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «բռնությունը զուգորդվել է բազմաթիվ հայհոյանքներով ոչ միայն Երիցյանի հասցեին, այլ նաև բոլոր արցախցինների նկատմամբ»։

Դեպքի վերաբերյալ հայտարարություն էր տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, նշելով, որ ՄԻՊ աշխատակիցներն առանձնազրույց են ունեցել Երիցյանի հետ և արձանագրել նրա մոտ առկա մարմնական վնասվածքները:

Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ ծեծի գործով ծառայողական քննություն է նշանակվել։

Ավելի ուշ ՆԳ նախարարությունը հայտարարել էր, որ Երիցյանը ծեծի չի ենթարկվել և չունի որևէ կոտրվածք, և որ հենց Երիցյանն է դիմադրել և հարվածել պարեկներին։
«․․․Նշված անձը ծեծի չի ենթարկվել, նա չունի որևէ կոտրվածք, ոչ նրա, ոչ ԼՂ բնակչության հասեցին չի հնչել վիրավորական որևէ արտահայտություն։ Ձերբակալումն էլ կատարել են ոչ թե պարեկային 10 ծառայողներ, ինչպես նշված է հրապարակման մեջ, այլ մեկ կարգախումբ՝ երկու պարեկով», – ասվում էր ՆԳՆ հայտարարության մեջ։

Քիչ առաջ քննչական կոմիտեն մանրամասներ ներկայացրեց գործի նախաքննությունից։ Հայտարարության մեջ ասվում է, որ օգոստոսի 1–ին՝ ժամը 16:10-ի սահմաններում Մերգելյան ինստիտուտի մոտ ծառայություն իրականացնելիս երկու պարեկները՝ նկատելով խախտումով կայանված «Ջիպ Կոմպաս» մոդելի ավտոմեքենա, բարձրախոսով կանչել են մեքենայի վարորդին։ Վերջինս մոտեցել է պարեկներին և վստահեցրել, որ մեքենան ինքը չի կայանել, բանալիներն իր մոտ չեն։ Իրենց մոտեցած մեկ այլ քաղաքացի տեղափոխել է տրանսպորտային միջոցը:

Պարեկները սկսել են «կասկածել», որ Երիցյանը «վարչական պատասխանատվությունից խուսափելու նպատակով փորձում է թաքցնել ավտոմեքենան իրեն պատկանելու հանգամանքը»։ Ըստ ՔԿ-ի՝ տարածքային ոստիկանության բաժին գնալու պարեկների «առաջարկը» Երիցյանը մերժել է։

«Պարեկները փորձել են ձերբակալել նրան, սակայն երիտասարդը հարվածել է պարեկներից մեկի կրծքավանդակի և գլխի շրջանին, որից հետո պարեկները արցունքաբեր գազ են օգտագործել և երիտասարդին բերման ենթարկել բաժին։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են հիշյալ ավտոմեքենայի բանալիները, հաշվառման վկայականը», – ասվում է Քննչականի հայտարարության մեջ:

The post Ղարաբաղցուն չեն ծեծել, արցխցիներին չեն հայհոյել. ՆԳՆ first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net