Էրդողանը զայրացնում է Ադրբեջանին 2020 թվականի պատերազմի հարցում

Ներկայացնում ենք Nordic Monitor պարբերականում հրապարակված Erdogan continues to anger Azerbaijan over Nagorno-Karabakh war հոդվածի հայերեն թարգմանությունը:

Լեվենտ Կենեզ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրգռեց Բաքվի զայրույթը Ադրբեջանի հաղթանակով ավարտված 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմում Թուրքիայի դերի մասին իր հայտարարություններով: Էրդողանը շարունակում է շահարկել Թուրքիայի դերը ներքաղաքական նպատակներով:

Հուլիսի 27-ին իր հայրենի Ռիզե քաղաքում տեղի ունեցած կուսակցական ժողովի ժամանակ Էրդողանը, Իսրայելին ակնարկ անելով, ասաց. «Ինչպես մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, այնպես էլ կմտնենք Իսրայել: Մեզ ոչինչ չի կանգնեցնի։ Այս քայլի համար պարզապես պետք է ուժեղ լինել»:

Ի պատասխան Էրդողանի հայտարարության՝ Ադրբեջանի ՊՆ պաշտոնյան տեղական լրատվամիջոցներին ասաց. «Հիմքեր չկան Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության համար մարտերում որեւէ երկրի ռազմական ուժերի ներգրավվածության մասին պնդումների համար»:

«Նախագահ Իլհամ Ալիեւը բազմիցս իր երախտագիտությունն է հայտնել Թուրքիայի եւ Պակիստանի ղեկավարությանը քաղաքական աջակցության համար: Պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը շուրջ 3000 զոհ են տվել, իսկ հակաահաբեկչական գործողության ընթացքում՝ 204 զոհ»,- հավելեց պաշտոնյան:

Իր ուղերձը Թուրքիային ԶԼՄ-ների միջոցով փոխանցելուց հետո Բաքուն հաջորդ օրը պաշտոնապես հայտնեց իր մտահոգությունը դիվանագիտական խողովակներով: Հուլիսի 29-ին Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը հանդիպեց Թուրքիայի փոխարտգործնախարար Մեհմեթ Քեմալ Բոզայի հետ եւ անդրադարձավ այդ խնդրին:

Սակայն Էրդողանը շարունակեց: Հուլիսի 30-ին՝ Անկարայում իր կուսակցության նահանգային նախագահների հետ հանդիպման  ժամանակ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը (CHP) քննադատելիս՝ Էրդողանն ասաց. «30 տարվա օկուպացիայից հետո Ղարաբաղն ազատագրելու մեր պայքարում ամենախիստ քննադատության ենք արժանացել CHP-ի ղեկավարության կողմից: Հենց CHP-ականներն էին բարձրացրել հայերի անհիմն պահանջները»:

Ադրբեջանի դեսպան Մամեդովը հուլիսի 31-ին այցելեց փոխարտգործնախարար Բերիս Էքինջիին: Նրանց հանդիպման կոնկրետ օրակարգը մնում է անհայտ, բայց հավանականություն կա, որ այն վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի ենթադրյալ դերին: Երեք օրվա ընթացքում դեսպանի երկու այցերը նախարարություն ուշագրավ է: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ նրանք մտքեր են փոխանակել էներգետիկայի եւ տրանսպորտային կապի ոլորտներում համագործակցության, ինչպես նաեւ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում համագործակցության վերաբերյալ:

Հակամարտության ընթացքում Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին հայտնի է, ներառյալ նյութատեխնիկական եւ հետախուզական օգնությունը եւ ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: Թուրքական ԱԹՍ արտադրող «Baykar Makina»-ն՝ Հալուք Բայրաքթարի գլխավորությամբ, հատուկ պատվի է արժանացել Ադրբեջանի նախագահ Ալիեւի կողմից, որը 2021-ի հունիսի 15-ին Բայրաքթարին պարգեւատրեց «Ղարաբաղ» շքանշանով՝ 2020-ի Լեռնային Ղարաբաղի պատերազմում իր դերի համար: Նախկինում Ալիեւը նույն պատվին է արժանացրել Էրդողանի փեսային՝ Սելջուկ Բայրաքթարին՝ «Baykar Makina»-ի համասեփականատիրոջը:

2021-ի հունիսի 15-ին Էրդողանը եւ Ալիեւը հանդիպել են Շուշիում՝ հայ-ադրբեջանական հակամարտության խորհրդանիշ համարվող քաղաքում եւ ստորագրել «Շուշայի հռչակագիրը»։ Այս համաձայնագիրը, որը կնքվեց Ադրբեջանի ազգային օրը, ընդգծում է երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության խորացումը եւ Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Հռչակագրի առանցքային դրույթը երրորդ պետության կողմից հարձակման կամ սպառնալիքի դեպքում փոխադարձ ռազմական օգնության հանձնառությունն է, որն ընդգծում է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական դաշինքը:

Nordic Monitor-ն ավելի վաղ հայտնել էր, որ 2018 թվականին թուրքական առաջատար պաշտպանական կապալառու «Aselsan» ընկերությունը պայմանագիր էր ստորագրել ադրբեջանցի գործընկերոջ հետ կապի միջոցների համատեղ արտադրության համար։ Նմանապես 2018-ի սեպտեմբերին «Turkish Aerospace Industries»-ը համագործակցության արձանագրություն ստորագրեց Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հետ՝ համատեղելու ջանքերը պաշտպանության եւ ավիացիայի ոլորտներում: Նույն թվականին Թուրքիայի մեխանիկական եւ քիմիական արդյունաբերության կորպորացիան ստացավ պաշտպանության ոլորտում համագործակցության առաջարկ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունից: Ավելին, թուրքական «Roketsan» եւ ադրբեջանական «Iglim» ռազմագիտական ձեռնարկությունները 2009 թվականից աշխատում են հեռահար հրթիռային համակարգի ստեղծման վրա:

Էրդողանը, որը հայտնի է Գազայում իսրայելական ռազմական գործողությունների դեմ իր խիստ հայտարարություններով, ենթարկվել է ընդդիմադիր գործիչների քննադատությանը Իսրայելի հետ իր մերձավոր գործընկերների գործարքների պատճառով: Ի պատասխան հանրային բողոքների՝ Թուրքիան 2024-ի ապրիլին սահմանափակումներ մտցրեց Իսրայել որոշ ապրանքների արտահանման վրա: Այնուամենայնիվ պաղեստինամետ խմբերը քննադատել են Էրդողանի կառավարությունը այն բանի համար, որ թույլ է տվել SOCAR-ին (Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը) խողովակաշարերով ադրբեջանական նավթ տեղափոխել Թուրքիայի հարավային Ջեյհան նավահանգիստ եւ այնուհետեւ ուղարկել այն Իսրայել:

2024թ. հունիսի 1-ին մարդանց մի խումբ բողոքի ցույց կազմակերպեց Ստամբուլում SOCAR-ի գրասենյակի մոտ: Ցուցարարները կարճ ժամանակով բերման ենթարկվեցին եւ ավելի ուշ ազատ արձակվեցին:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net