«Գլոբբինգ»–ը տուգանվել է 53 մլն դրամով` հասարակությանը մոլորեցնելու համար

«Գլոբբինգ»–ը տուգանվել է 53 մլն դրամով` հասարակությանը մոլորեցնելու համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որnbsp;nbsp;«Գլոբբինգի/Globbing»-ի նկատմամբ նշանակել է շուրջ 53 մլն դրամի տուգանք՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար

p

bԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/ԱՌԿԱ/. /bՄրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ «Գլոբբինգի/Globbing»-ի նկատմամբ նշանակել է շուրջ 53 մլն դրամի տուգանք՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար։

/p

p

Մասնավորապես, հանձնաժողովն արձանագրել է, որ Չինաստանից ՀՀ օդային առաքումների համար «5-10 աշխատանքային օր» ժամկետ հայտարարելու պարագայում 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանից ՀՀ իրականացված օդային առաքումների ընդհանուր թվի առնվազն 26%-ն առաքվել է հայտարարված տասնօրյա առավելագույն ժամկետի խախտմամբ։nbsp;

/p

p

Ընկերությունը նշված ծառայության համար կայքի գլխավոր էջում «5-10 աշխատանքային օր» ժամկետ սահմանելու պարագայում նույն կայքի «Ընդհանուր դրույթներ և պայմաններ» բաժնում նշել է, որ հայտարարված փոխադրման ժամկետները պայմանական են և դրանց խախտման համար Globbing-ը որևէ պատասխանատվություն չի կրում, այսինքն կայքի տարբեր բաժիններում նշվել են իրար հակասող պայմաններ։

/p

Читайте на 123ru.net