«Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունն ավարտելուց հետո ռուս սահմանապահներն այն շարունակում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանին
p
bԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ /bԵրևանի «Զվարթնոց» օդանավակայանումnbsp;ծառայությունն ավարտելուց հետոnbsp;ռուս սահմանապահներն այն շարունակում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանին, a target=_blank href=https://www.azatutyun.am/a/zvartnots--its-dours-ekats-rous-sahmanapahnery-tsarayutyun-en-irakanatsnum-hh-turkia-ev-hh-iran-sahmanin-aats/33066071.html«Ազատության»/a գրավոր հարցին ի պատասխան հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)։br
br
Կառույցից «Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր՝ քանի՞ ռուս սահմանապահ է ծառայություն իրականացրել «Զվարթնոց»-ում և դուրս գալուց հետո Հայաստանում շարունակելո՞ւ են արդյոք ծառայությունը:
/p
p
ԱԱԾ-ից թվաքանակի մասին տեղեկության տրամադրումը մերժել են՝ պնդելով, որ դա պետական գաղտնիք է, իսկ ծառայությունը շարունակելու վերաբերյալ հակիրճ նշել են. - «Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 1992 թվականի պայմանագրի համաձայն՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության զինծառայողները պետական սահմանի պահպանություն իրականացնում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան պետական սահմանի տեղամասերում»:br
br
Օգոստոսի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնում են միայն Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերը: Իսկ որ այնտեղից դուրս եկած ռուս սահմանապահներըnbsp;կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում, ավելի վաղ հայտարարել էր նաև ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը։
/p