Թայլանդի դատարանը լուծարել է հաղթող հակամիապետական կուսակցությունը

«Շարժում առաջն» ուզում էր չեղարկել թագավորին քննադատելու արգելքը։

The post Թայլանդի դատարանը լուծարել է հաղթող հակամիապետական կուսակցությունը first appeared on Epress.am.

Թայլանդի Սահմանադրական դատարանն օգոստոսի 7-ին լուծարել է «Շարժում առաջ» կուսակցությունը, որը մեկ տարի առաջ հաղթել էր խորհրդարանական ընտրություններում։ Կուսակցության ղեկավարությանը 10 տարով արգելվել է զբաղվել քաղաքականությամբ, գրում է Bangkok Postը։

Դատարանի վճռի համաձայն, «Շարժում առաջը» խափանում է սահմանադրական միապետությունն ու վտանգ է ստեղծում երկրի ազգային անվտանգության համար։ Այսպես են գործի մասնակից 9 դատավորները գնահատել կուսակցության քարոզարշավը, որի մաս էր կազմում մոնարխի հասցեին վիրավորական խոսքն արգելող քրեական հոդվածի չեղարկումը։ Թայլանդն այս պահին աշխարհի միակ երկիրն է, որում թագավորի, թագուհու, թագաժառանգի, թագավորության ժամանակավոր գահապահի մասին բացասաբար արտահայտվելը պատժվում է քրեական օրենսգրքով։ Մեղավորներին մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում։

Դատարանն այսօր որոշել է, որ այդ օրենքը չեղարկող օրենսդրական նախաձեռնությունը վատ է ազդում միապետության նկատմամբ ժողովրդի վերաբերմունքի վրա, մոնարխիայի ինստիտուտի չարաշահում է քաղաքական շահի հետապնդման նպատակով։ Կուսակցությունն իր առաջարկի այսպիսի մեկնաբանությունը չի ընդունում։

Թայլանդում 2023 թվականին կայացած համընդհանուր ընտրություններում «Շարժում առաջ» քաղաքական ուժը հավաքել էր ընտրողների ձայների 38 տոկոսը, ինչը մենամանդատ շրջաններում ստացած ձայների հետ միասին բավարար էր կառավարություն ձևավորելու համար։ Նոր իշխանությունը ղեկավարում էր «Հանուն Թայլանդի» կուսակցությունը։

Այսօրվա դատական վճռից հետո այն գորժիչները, ում վրա քաղաքականությամբ զբաղվելու արգելք չի սահմանվել, կարող են միանալ այլ կուսակցությունների։ Դատավորն այսօր հատուկ հիշեցրել է, որ այլ երկրները պետք է հարգեն տեղական օրենքները։ Bangkok Post-ն այս հիշեցումը կապում է «Շարժում առաջի» անդամների և արևմտյան երկրների դեսպանների միջև վերջերս կայացած հանդիպումների հետ։

Freedom House միջազգային կազմակերպությունը Թայլանդը դասում է ոչ ազատ երկրների ցանկին։ 2014 թվականի ռազմական հեղաշրջումից հետո նոր ձևավwրված զինվորական իշխանությունը փոխել է Սահմանադրությունը և մինչ օրս մեծ ազդեցություն ունի երկրում կայացվող կարևոր որոշումների վրա։

The post Թայլանդի դատարանը լուծարել է հաղթող հակամիապետական կուսակցությունը first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net