Հայաստանի համար հաստատված սուվերեն ֆինանսավորման ծավալն առաջին կիսամյակում կազմում է 527մլն դոլար․ ԿԶԵՀ զեկույց

Հայաստանի համար հաստատված սուվերեն ֆինանսավորման ծավալն առաջին կիսամյակում կազմում է 527մլն դոլար․ ԿԶԵՀ զեկույց

Առաջին կիսամյակում ԿԶԵՀ-ն հավանություն է տվել Հայաստանին 100 մլն դոլարի չափով ֆինանսավորում տրամադրելուն տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար

p

bԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ /bՄիջազգային ֆինանսական կազմակերպությունների և զարգացման գործակալությունների կողմից 2024 թվականի առաջին կիսամյակում հաստատված սուվերեն ֆինանսավորման ծավալը կազմում է 527 մլն դոլար։

/p

p

Նման տվյալներ են ներկայացված Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) «Սուվերեն ֆինանսավորումը Եվրասիական տարածաշրջանում. 2024 թվականի առաջին կես» a target=_blank href=https://efsd.org/research/working-papers/rabochiy-dokument-suverennoe-finansirovanie-v-evraziyskom-regione-i-polugodie-2024-goda/զեկույցում/a, որը պատրաստված է Սուվերեն ֆինանսավորման տվյալների բազայի (SFD) տեղեկատվության հիման վրա։

/p

p

«Հայաստանի Հանրապետությանը, որտեղ հիմնական վարկատուն ՎԶԵԲ-ն է (251,4 մլն դոլար), հաստատել են 527 մլն դոլար, ինչը 178,1 մլն դոլարով գերազանցում է ամբողջ նախորդ տարվա ցուցանիշները։ Ֆինանսավորման զգալի ծավալ է հաստատվել տրանսպորտի, պետական կառավարման հարցերի և տնտեսական քաղաքականության ոլորտներում», – նշվում է փաստաթղթում։

/p

p

Առաջին կիսամյակում ԿԶԵՀ-ն հավանություն է տվել Հայաստանին 100 մլն դոլարի չափով ֆինանսավորում տրամադրելուն տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար։ Միջոցները կուղղվեն 2024 թվականին բյուջեի աջակցությանը և տրամադրվում են հանրապետության կառավարության բարեփոխումների ծրագրի արդյունքում։

/p

p

Ընդհանուր առմամբ, Եվրասիական տարածաշրջանում 2024 թվականի առաջին կիսամյակում հաստատված սուվերեն ֆինանսավորման ծավալը կազմել է 2,3 մլրդ դոլար։ ԿԶԵՀ մասնակից պետություններին ընթացիկ տարվա առաջին 6 ամսում բաժին է ընկել հավանության արժանացած ֆինանսավորման 72,9%–ը կամ 1,6 մլրդ դոլար։ Նրանց թվում ֆինանսավորման առավելագույն ծավալը հաստատվել է Ղազախստսնի ($693,5 մլն) համար, այնուհետև Հայաստանի, Տաջիկստանի (332,4 մլն դոլար) և Ղրղզստանի համար (192․9 մլն դոլար)։

/p

p

ԿԶԵՀ–ի սուվերեն ֆինանսավորման տվյալների բազան եզակի վերլուծական նախագիծ է, որն իրականացվում է 2022 թվականից, այն ներառում է տեղեկատվություն մակրոտարածաշրջանի երկրներում միջազգային ֆինանսական կազմակերպությունների և զարգացման գործակալությունների գործունեության մասին: SFD-ը ձևավորվում է բաց աղբյուրներից ստացված բազմակողմ տեղեկատվության հիման վրա, այդ թվում՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների պաշտոնական կայքերը, նրանց հաշվետվությունները և այլ առաջնային տեղեկատվություն: Տվյալների հավաքման մեթոդաբանությունը թույլ է տալիս դրանք հավաքել սուվերեն ֆինանսավորման լայն շրջանակով՝ կայունացնող վարկեր, ներդրումային վարկեր, դրամաշնորհներ և տեխնիկական աջակցության նախագծեր։

/p

Читайте на 123ru.net